Կայքի մասին

Հարթակը, որում ներառված են ԼՂ-ից տեղահանվածներին վերաբերող պետական աջակցության ծրագրերը և արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի մասին տեղեկատվությունը, ստեղծվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից` Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ։

Հարթակում ներկայացված են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկը, բնակավայրերի ընդհանուր նկարագիրը, առկա ենթակառուցվածքները, բնակավայրում առկա կրթական-մշակութային նշանակության հաստատությունները, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության ռեսուրսները։

Կայքի նպատակն է՝ օգնել ԼՂ-ից տեղահանվածներին ավելի հեշտ կողմնորոշվել բնակարանների ձեռքբերման գործընթացում։