ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները պետք է ներկայացնել Երևանում՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում:
Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- ծննդյան վկայական,
- ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի վավեր անձնագիր,
- ամուսնության վկայական և դրա պատճենը,
- փաստաթուղթ, եթե դիմումատուն սահմանված կարգով կատարել է անձնական տվյալների փոփոխություն,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար։
Քաղաքացիության դիմում ներկայացնելիս ժամանակավոր պաշտպանության վկայական ներկայացնելը պարտադիր չէ:
Քաղաքացիություն հնարավոր է ստանալ դիմելուց 1-ից 2 ամսվա ընթացքում, ինչից հետո անհրաժեշտ է անպայման դիմել և ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր։