- դպրոցներ /վերանորոգված/,
- մանկապարտեզ /վերանորոգված/,
- գյուղապետարան,
- բժշկական ամբուլատորիա,
- մշակույթի տուն (արվեստի դպրոց, մշակութային խմբեր, երաժշտական դպրոց, պարի, դաշնամուրի, ազգային նվագարանների բաժին, շախմատի, կարատեի, ֆուտբոլի, բռնցքամարտի, նկարչության խմբակներ),
- երաժշտական դպրոց,
- մարզադաշտ,
- ֆուտբոլի ակումբ,
- խոշոր լոգիստիկ կենտրոն,
- քոթեջներ,
- գրադարան,
- առողջության առաջնային պահպանման կենտրոն։
Նկարագրութուն
Ազատամուտը մարզկենտրոն Իջևանից հեռու է 11 կմ դեպի հյուսիս-արևելք, գտնվում է ծովի մակարդակից 580 մ բարձրության վրա։ Ազատամուտով է անցնում Իջևանը մեկ տասնյակից ավելի սահմանամերձ գյուղերին և Բերդ քաղաքին միացնող հիմնական ասֆալտապատ ճանապարհը։
Գյուղը գազաֆիկացված է, ունի զարգացած կոմունալ ծառայություն։ Գյուղում գործում է անվճար ուսանողական տրանսպորտ, ճանապարհների վիճակը՝ լավ։ Գործում է կենտրոնական ջրամատակարարում-ջրահեռացում։ Համայնքում կան բազմաբնակարան շենքեր։
Ազատամուտը տնտեսությամբ ու կենցաղով չի հիշեցնում գյուղ․ այն ավելի շատ քաղաք է, բանավան։