Ագարակ գյուղը մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի արևելք, գտնվում է ծովի մակարդակից 1025 մ․ բարձրության վրա։ Ագարակի բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Ագարակում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է խմելու ջրագծի վերանորոգում։ Կառուցվել է ՕԿՋ և խմելու ջրի ներքին ցանց։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։ Լուծվել է գազաֆիկացման հարցը։
Ագարակը արդյունաբերական քաղաք է Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա, մարզկենտրոնից հեռու է 80 կմ դեպի հարավ-արևմուտք։
Այստեղ բնակչության գերակշիռ մասն աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։
Ագարակ քաղաքն ունի կենսական, մշակութային և սպորտային, կրթական ու ընդհանուր զարգացվածությունն ապահովող բոլոր կառույցները։ Այս տարվա մայիսից մեկնարկել են Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները: Կառուցվել է Ագարակի զբոսայգին։
Ազատ գյուղը գտնվում է մարզկենտրոն Գավառ քաղաքից 86 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից բարձր է 2050 մետր։
Գյուղում ծրագիր է անցկացվում վերազինված, նոր կրթական համալիր ստեղծելու համար` իր նախակրթարանով։ Կհիմնվի ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան, որը կմիավորի բնակավայրերի դպրոցների երեխաներին՝ ավելի բարեկեցիկ պայմաններում իրականացնելով ուսումնական պրոցեսը։
Ազատամուտը մարզկենտրոն Իջևանից հեռու է 11 կմ դեպի հյուսիս-արևելք, գտնվում է ծովի մակարդակից 580 մ բարձրության վրա։
Գյուղը գազաֆիկացված է, ունի զարգացած կոմունալ ծառայություն։ Գյուղում գործում է անվճար ուսանողական տրանսպորտ, ճանապարհների վիճակը՝ լավ։ Գործում է կենտրոնական ջրամատակարարում-ջրահեռացում։ Համայնքում կան բազմաբնակարան շենքեր։
Ազատամուտը տնտեսությամբ ու կենցաղով չի հիշեցնում գյուղ․ այն ավելի շատ քաղաք է, բանավան։
Ազատեկը գտնվում է Վայք քաղաքից 7 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1625 մետր բարձրության վրա, Եղեգնաձորից 24 կմ հարավ-արևելք։
Ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, գազաֆիկացված է, ամբողջովին հեռախոսաֆիկացված։ Գյուղում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն։ Վերանորոգվել է գյուղի ոռոգման ներքին ցանցը։ Կատարվել են խմելու ջրագծի վնասված հատվածների վերանորոգումներ, որոշ հատվածներում տեղադրվել է նոր ջրագիծ։ Լուծվել է արտաքին լուսավորության հարցը։ Ազատեկում բարեկարգվել են ճանապահները։
Աթան գյուղն Ալավերդի քաղաքից հեռու է 24 կմ հարավ-արևելք։
Գյուղը գտնվում է բարձրադիր և լեռնային վայրում՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղի տարածքում կան բարձրորակ կավի հանքավայրեր:
Կլիման բարեխառն է: Հիմնանորոգվում է Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը։
Ալվանք գյուղը գտնվում է մարզկենտրոնից 94 կմ, Մեղրի քաղաքից 15.5 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 670 մ։
Ալվանքում լուսավորության հարցը ամբողջովին լուծված է, փողոցները վերակառուցված են։ Բնակավայրում գործում է կանոնավոր երթուղի դեպի Մեղրի, Ագարակ։
Ալվար գյուղը տեղակայված է Ամասիայից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալվար և Արավետ գյուղերը: Համայնքը գտնվում է Եղնախաղի հարավ-արևելյան ստորոտում, ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա:
Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ,հաստատուն ձնածածկույթով: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետիններ: Գյուղում գրանցված 33 տնտեսություն կա։
Ախլաթյանը գտնվում է Կապանից 118 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1750 մետր բարձրության վրա։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:
Գյուղատնտեսությամբ զբաղվում է 179 գյուղացիական տնտեսություն:
Ախպրաձոր բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 70 կմ հարավ֊արևելք, ծովի մակարդակից 2230 մ բարձրության վրա։ Գեղարքունիքի մարզի ամենաբարձր լեռնային գյուղն է համարվում:
Գյուղում առկա է գիշերային լուսավորություն։ Ախպրաձորը ապահովված է համացանցով, փողոցները ասֆալտապատ են։ Գյուղում կառուցվել է ֆուտբոլի դաշտ։
Ախտան գտնվում է Վայքի տարածաշրջանում, Գոմք գյուղից 3 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1600-1700 մ բարձության վրա:
Ախտայում կառուցված է ջրագիծը։ Ախտան Գոմք գյուղի կազմում է։ Գյուղատեղին 1995 թվականից գրանցվել է որպես պետության կողմից հատուկ պահպանվող տարածք: Բնակավայրի տարածքում գործում է ՀԷԿ։