Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Բնունիս
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 114
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնունիսը գտնվում է ծովի մակարդակից 1760-1860 մ բարձրության, մարզկենտրոնից 114 կմ հեռավորության վրա։ Գյուղի վարչական տարածքը 1629 հա է: 

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, հացահատիկի մշակությամբ և մեղվաբուծությամբ։ Գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Բնունիսում բացվել է նոր հյուրատուն։

Մարզ
Լոռի
Համայնք
Լոռի Բերդ
Բնակավայր
Բովաձոր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 283
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բովաձոր բնակավայրը գտնվում է Լոռի Բերդ համայնքում: Բնակավայրը տեղակայված է  Ստեփանավան քաղաքից 4 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա: 

Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է, իսկ ներհամայնքային ճանապարհները` տուֆ քարով սալիկապատված: Բնակավայրը ունի գիշերային լուսավորություն: Բնակավայրի տարածքով անցնում է «Լոռվա ջրանցք» ոռոգման համակարգը:

 

Մարզ
Սյունիք
Համայնք
Սիսիան
Բնակավայր
Բռնակոթ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1751
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բռնակոթը գտնվում է Որոտան գետի աջ կողմում, ծովի մակարդակից 1680-1740 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է 108 կմ, Սիսիան քաղաքից հեռու է 2-3 կմ դեպի հարավ-արևմուտք։

Բռնակոթում ընթանում են նոր և ժամանակակից դպորցի կառուցման աշխատանքներ։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Սևան
Բնակավայր
Գագարին
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 2000
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գագարին բնակավայրը գտնվում է Սևան համայնքում։ Գագարինը ունի ինքնատիպ հատակագիծ, կենտրոնից ճառագայթաձև սկիզբ են առնում թաղամասերը` տուֆակերտ շենքերով, վերջնամասում էլ գտնվում է Շիրազի թաղամասը։ Գագարինը երկաթուղային ու ավտոմոբիլային բանուկ ճանապարհներով կապված է մայրաքաղաքի ու մարզկենտրոնի հետ։ 

Բնակավայրի փողոցները ասֆալտապատ են, բարեկարգ, առկա է փողոցային լուսավորության համակարգ և գազաֆիկացում։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Գավառ
Բնակավայր
Գանձակ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 3815
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գանձակ գյուղը գտնվում է Գավառագետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 2000-2750 մ բարձրության վրա և վերջանում Գեղամա լեռների ամենաբարձր գագաթի՝ Աժդահակի ստորոտում։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Թալին
Բնակավայր
Գառնահովիտ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 408
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գառնահովիտը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի հուսիս-արևմտյան մասում, Արագած լեռան արևմտյան լանջին։ Ծովի մակերևույթից 2150 մ բարձրության վրա։ Գառնահովիտը մարզկենտրոնից գտնվում է 63 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 76 կմ։

Գյուղի տարածքները ամբողջովին բարեկարգված են։ Իրականացվել են ցերեկային լուսավորության ցանցի բարեկարգման աշխատանքներ։ Գյուղում մոդուլային տիպի դպրոց է կառուցվում։ Համայնքը նպաստավոր պայմաններ ունի գյուղատնտեսության, մասնավորապես՝ անասնապահության զարգացման համար։ Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։

Մարզ
Շիրակ
Համայնք
Ամասիա
Բնակավայր
Գառնառիճ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 198
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գառնառիճը գտնվում է Ամասիա գյուղից 24 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից՝ 37 կմ հեռավորության, ծովի մակարդակից 2020 մ բարձրության վրա: Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագագործվում են որպես խմելու ջուր:

Ջրա­գի­ծը, դե­պի խոտ­հարք տա­նող ճա­նա­պարհ­նե­րը վե­րա­նորոգ­ված են։ Շրջակայքում կան վրանավաններ։ Ճանապարհները, ջրի առուները նորոգված են։  Նպա­տակ կա Գառ­նա­ռի­ճում զար­գաց­նել գյու­ղա­կան զբո­սաշր­ջու­թյու­նը։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Գավառ
Բնակավայր
Գավառ
Մանկապարտեզներ 5
Ուս. հաստատություններ 12
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 62450
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գավառ բանավայրը գտնվում է ՀՀ  Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանի արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին։ Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80% -ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ:Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Տեղակայված է Սևան երկաթուղային կայարանից՝ 36 կմ հեռավորության վրա։

Համայնքը գազաֆիկացված է,ունի փողոցային լուսավորության համակարգ,իրականացվում է կանոնավոր աղբահանություն։

Մարզ
Լոռի
Համայնք
Գյուլագարակ
Բնակավայր
Գարգառ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1406
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գարգառ բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 26 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից` 1450 մ: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով, տեղումնառատ: 

Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է հատկապես հաղորդակցման տեսակետից. Գարգառով է անցնում միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Ծաղկահովիտ
Բնակավայր
Գեղադիր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 751
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղադիր բնակավայրը տեղակայված է Արագած լեռնազանգվածի հյուսիսային լանջերին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2025մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է:

 

Մարզ
Արագածոտն
Համայնք
Ծաղկահովիտ
Բնակավայր
Գեղաձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1123
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղաձոր բնակավայրը տեղակայված է Արագած լեռան ստորին սարավանդում՝ Գեղաձոր գետակի հովտում, ծովի մակարդակից 2190 մ բարձրության վրա։  Կլիման ցուրտ լեռնային է։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Գեղամաբակ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 122
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղամաբակ գյուղը գտնվում է Վարդենիս-Սոթք ճանապարհից աջ, Վարդենիսից մոտ 5 կմ հարավ-արևելք՝ ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա։

Գյուղում իրականացվում է ծրագիր՝ վերազինված, նոր, նախակրթարանով դպրոցական համալիր ստեղծելու համար՝ ուսումնական գործընթացն ավելի բարեկեցիկ պայմաններում իրականացնելու նպատակով։  Նախատեսվում է նաև հիմնել ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան: