Բնակավայրեր

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսված են բնակավայրեր, որտեղ տեղահանված անձանց տրամադրվող աջակցության չափն ավելի շատ է, քան ՀՀ մյուս բնակավայրերում։ Կից ներկայացված են այդ բնակավայրերը

Արտոնյալ աջակցությամբ բնակավայրերի ցանկ

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Գավառ
Բնակավայր
Գավառ
Մանկապարտեզներ 5
Ուս. հաստատություններ 12
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 62450
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գավառ բանավայրը գտնվում է ՀՀ  Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի ավազանի արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին։ Գավառագետի ավազանի տարածքի մոտ 80% -ը գտնվում է մինչեւ 2000մ բարձրության վրա, ամենաբարձր լեռնագագաթը Աժդահակն է` 3598մ բարձրությամբ:Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Տեղակայված է Սևան երկաթուղային կայարանից՝ 36 կմ հեռավորության վրա։

Համայնքը գազաֆիկացված է,ունի փողոցային լուսավորության համակարգ,իրականացվում է կանոնավոր աղբահանություն։

Մարզ
Լոռի
Համայնք
Գյուլագարակ
Բնակավայր
Գարգառ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1406
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գարգառ բնակավայրը գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 26 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակերևույթից` 1450 մ: Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով, տեղումնառատ: 

Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է հատկապես հաղորդակցման տեսակետից. Գարգառով է անցնում միջպետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Ծաղկահովիտ
Բնակավայր
Գեղադիր
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 751
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղադիր բնակավայրը տեղակայված է Արագած լեռնազանգվածի հյուսիսային լանջերին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 2025մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է:

 

Մարզ
Արագածոտն
Համայնք
Ծաղկահովիտ
Բնակավայր
Գեղաձոր
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1123
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղաձոր բնակավայրը տեղակայված է Արագած լեռան ստորին սարավանդում՝ Գեղաձոր գետակի հովտում, ծովի մակարդակից 2190 մ բարձրության վրա։  Կլիման ցուրտ լեռնային է։

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Գեղամաբակ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 122
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղամաբակ գյուղը գտնվում է Վարդենիս-Սոթք ճանապարհից աջ, Վարդենիսից մոտ 5 կմ հարավ-արևելք՝ ծովի մակարդակից 2025 մ բարձրության վրա։

Գյուղում իրականացվում է ծրագիր՝ վերազինված, նոր, նախակրթարանով դպրոցական համալիր ստեղծելու համար՝ ուսումնական գործընթացն ավելի բարեկեցիկ պայմաններում իրականացնելու նպատակով։  Նախատեսվում է նաև հիմնել ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան: 

Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Վարդենիս
Բնակավայր
Գեղամասար
Ուս. հաստատություններ 2
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 950
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղամասարը գտնվում է մարզկենտրոնից 101 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա։ Գյուղի մոտակայքում են գտնվում Գեղամասարի ջրվեժները։ 

Գեղամասարում կառուցվել է խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի շնորհիվ հիմնովին կարգավորվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը։ Գյուղն ունի նոր մանկապարտեզ։ Գյուղում տեղադրվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց։

Գեղամասարում ցանքի տակ են մշակման ենթակա բոլոր վարելահողերը։  

 
Մարզ
Գեղարքունիք
Համայնք
Սևան
Բնակավայր
Գեղամավան
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 1744
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանում, Հրազդան գետի ձախակողմյան ափին, ծովի մակերևույթից 1850մ բարձրության վրա:

Բնակավայրն ամբողջությամբ գազաֆիկացված է և ապահովված խմելու ջրով: Բնակավայրի փողոցները ամբողջությամբ ապահոված են գիշերային լուսավորության համակարգով և գրեթե 70% ասֆալտապատ է:  

Մարզ
Շիրակ
Համայնք
Արթիկ
Բնակավայր
Գեղանիստ
Մանկապարտեզներ 1
Բնակչության թիվ առ 2026 1263
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Բնակավայրը գտնվում է Արագած լեռան ստորոտում՝ ծովի մակարդակից 1850մ բարձրության վրա; Տարվա եղանակների բաշխվածությունը անհամաչափ է, ձմռան տևողությունը մոտ 6 ամիս է։ Գեղանիստի տարածքը գտնվում է լեռնատափաստանային ենթագոտում, տարածքի ռելիեֆը հիմնականում լեռնային է, կտրտված ձորակների լայն ցանցով:

Մարզ
Սյունիք
Համայնք
Կապան
Բնակավայր
Գեղանուշ
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 367
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղանուշ գյուղը Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 2 կմ դեպի հարավ։։

Գյուղում ակտիվ շինաշխատանքներ են։ Վերջերս կառուցվել է կարի արտադրամաս՝ նոր աշխատատեղեր ապահովելով բնակիչների համար։ Գյուղում բացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ 

Գեղանուշում  է գտնվում Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի Գեղանուշի պոչամբարը։

Մարզ
Լոռի
Համայնք
Սպիտակ
Բնակավայր
Գեղասար
Մանկապարտեզներ 1
Ուս. հաստատություններ 1
Բուժհաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 916
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղամասար բնակավայրը գնտվում է Սպիտակ համայնքում ծովի մակերևույթից 1660մ բարձրության վրա, Փամբակ գետի աջ ափին: Հարավից շրջափակված է լեռներով:

Գյուղի ջրամատակարարումը կազմակերպված է շրջակա լեռնային աղբյուրներից բերված ջրագծերով։ Գյուղը գազաֆիկացված է։ Գյուղի ճանապարհները բարեկարգ են։

Գյուղի հյուսիսային կողմից անցնում է Գյումրի-Վանաձոր մայրուղին և երկաթուղու գիծը, որոնց միջոցով ապահովում է գյուղի տրանսպորտային կապը:

Մարզ
Սյունիք
Համայնք
Քաջարան
Բնակավայր
Գեղավանք
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 5  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղավանք գյուղը գտնվում է Գեղի գետի ձախակողմյան վտակ Քարագլուխ գետակի ձորահովտում, 1900 մ բարձրության վրա։ Շրջակայքում նշմարվում են «Իմաստնոց», «Սուխան», «Տոնաշեն» հին գյուղատները:

Որպես բնակելի տարածք բնակեցված չէ, չկան տներ, մշտական բնակիչներ։

Մարզ
Արագածոտն
Համայնք
Ծաղկահովիտ
Բնակավայր
Գեղարոտ
Ուս. հաստատություններ 1
Բնակչության թիվ առ 2026 560
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 4  մլն

Հակիրճ տեղեկատվություն

Գեղարոտ բնակավայրը տեղակայված է Սպիտակ քաղաքից 15 կմ հարավ, Երևան-Սպիտակ մայրուղու վրա։ Ընկած է ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա: Կլիման ցուրտ լեռնային է։