Ագարակաձոր

Մարզ

Վայոց Ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2025

1450

Հեռավորությունը մարզկենտրոնից

3

Հեռավորությունը Երևանից

126

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Ագարակաձոր բնակավայրը տեղակայավծ է Արփա գետի ձախ ափին, նրա վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանում։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 1200մ։ Կլիման արևադարձային է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ
  • մշակույթի տուն
  • «Հայփոստ»-ի բաժանմուք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ հատիկային, կերային և բանջարաբոստանային մշակաբույսերի մշակմամբ, անասնապահությամբ և մեղվապահությամբ։ Կլիման նպաստավոր է հատկապես խաղողագորխության համար։

Գյուղի վարչական տարածքը 5878․54հա է, որից վարելահող՝ 730․07հա, խոտհարք՝ 92․3հա, արոտ՝ 961,76հա, պտղատու այգի՝ 24,88հա, այլ հողատեսք՝ 3860,13հա:

Ագարակաձորում գործում է քարի մշակման 2 արտադրամաս, խանութներ։

Համայնքի տարածքում հայտնաբերված է տուֆի հանքավայր, բայց այն ունի պահուստային նշանակություն և չի շահագործվում։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Բնակավայրի վարչական տարածքում են գտնվում Բոլորաբերդ, Գանձակ, Վարդաբլուր հին բնակատեղիները, XIII-րդ դարի թվագրությամբ վարդագույն ավազաքարից կառուցված Ագարակաձորի կամուրջը, որը անվանվում է նաև Սուր կամուրջ, Դադալի կամուրջ։ Գռավի ձոր տարածքում ՝ Ագարակաձոր-Բոլորաբերդ ճանապարհի 4մկ-ի վրա է գտնվում Գռավի(Գրավի), Քոսի ջուր հանքային աղբյուրը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37495020405