Ագարակ բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում: Բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք։ Բնակավայրը տեղակայված է Ձորագետի ձախ ափին, ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա: Բնակավայրի կլիման՝ գարնանը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։ Ագրոկլիմայական տեսանկյունից ընկած է մասնակի ոռոգման գոտում:
Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է: Բնակավայրը ունի գիշերային լուսավորություն։
Ագարակ գյուղը մարզկենտրոն Կապանից հեռու է 12 կմ դեպի արևելք, գտնվում է ծովի մակարդակից 1025 մ․ բարձրության վրա։ Ագարակի բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ և թռչնաբուծությամբ։
Ագարակում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է խմելու ջրագծի վերանորոգում։ Կառուցվել է ՕԿՋ և խմելու ջրի ներքին ցանց։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։ Լուծվել է գազաֆիկացման հարցը։
Ագարակը արդյունաբերական քաղաք է Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա, մարզկենտրոնից հեռու է 80 կմ դեպի հարավ-արևմուտք։
Այստեղ բնակչության գերակշիռ մասն աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։
Ագարակ քաղաքն ունի կենսական, մշակութային և սպորտային, կրթական ու ընդհանուր զարգացվածությունն ապահովող բոլոր կառույցները։ Ներկայումս ընթանում են Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները: Կառուցվել է Ագարակի զբոսայգին։
Ագարակաձոր բնակավայրը տեղակայավծ է Արփա գետի ձախ ափին, նրա վտակ Ագարակաձորի գետաբերանի շրջանում։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 1200մ։ Կլիման արևադարձային է։
Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա։ Գյուղի կլիման չորային է։
Բնակաչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և հողագործությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր և արոտավայրեր։
Այստեղ աճեցնում են տարբեր մշակաբույսեր։
Ազատ գյուղը գտնվում է մարզկենտրոն Գավառ քաղաքից 86 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից բարձր է 2050 մետր։
Գյուղում ծրագիր է անցկացվում վերազինված, նոր կրթական համալիր ստեղծելու համար` իր նախակրթարանով։ Կհիմնվի ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան, որը կմիավորի բնակավայրերի դպրոցների երեխաներին՝ ավելի բարեկեցիկ պայմաններում իրականացնելով ուսումնական պրոցեսը։
Ազատամուտը մարզկենտրոն Իջևանից հեռու է 11 կմ դեպի հյուսիս-արևելք, գտնվում է ծովի մակարդակից 580 մ բարձրության վրա։
Գյուղը գազաֆիկացված է, ունի զարգացած կոմունալ ծառայություն։ Գյուղում գործում է անվճար ուսանողական տրանսպորտ, ճանապարհների վիճակը՝ լավ։ Գործում է կենտրոնական ջրամատակարարում-ջրահեռացում։ Համայնքում կան բազմաբնակարան շենքեր։
Ազատամուտը տնտեսությամբ ու կենցաղով չի հիշեցնում գյուղ․ այն ավելի շատ քաղաք է, բանավան։
Բնակավայրը գտնվում է Մանթաշ գետի աջ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ:
Ազատանն ունի բարեխառն լեռնային կլիմա։ Գյուղում բնակություն են հաստատել եզդիներ, ռուսներ, ներկայումս բնակվում են Արցախից բռնի տեղահանված 4 ընտանիք: Գյուղի շրջակայքում կան ավազի, բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։
Ազատեկը գտնվում է Վայք քաղաքից 7 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1625 մետր բարձրության վրա, Եղեգնաձորից 24 կմ հարավ-արևելք։
Ապահովված է ոռոգման, խմելու ջրերով, գազաֆիկացված է, ամբողջովին հեռախոսաֆիկացված։ Գյուղում գրեթե բոլորը ջերմոցներ ունեն։ Վերանորոգվել է գյուղի ոռոգման ներքին ցանցը։ Կատարվել են խմելու ջրագծի վնասված հատվածների վերանորոգումներ, որոշ հատվածներում տեղադրվել է նոր ջրագիծ։ Լուծվել է արտաքին լուսավորության հարցը։ Ազատեկում բարեկարգվել են ճանապահները։
Ազնվաձոր բնակավայրը գտնվում է Հանրապետության հյուսիսային, իսկ Լոռու մարզի հարավային մասում` Բազումի լեռնաշղթայի հարավահայաց լանջին: Գյուղը գտնվում է 1650մ բացարձակ բարձրության վրա`լեռնանտառային և լեռնամարգագետնային ենթագոտում, հանրապետության պետական սահմանից 81 կմ հեռավորության վրա: Կլիման բարեխառն է` ձմեռը` մեղմ, 5 ամիս տևողությամբ,ամառը` զով:
Աթան գյուղն Ալավերդի քաղաքից հեռու է 24 կմ հարավ-արևելք։
Գյուղը գտնվում է բարձրադիր և լեռնային վայրում՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղի տարածքում կան բարձրորակ կավի հանքավայրեր:
Կլիման բարեխառն է: Հիմնանորոգվում է Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը։
Ալավերդին ՀՀ միջին մեծության բնակավայր է, գտնվում է հանրապետության հյուսիսային մասում, վարչականորեն մտնում է Ալավերդի համայնքի։
Ալավերդու միջով է անցնում հանրապետության երկաթուղային հաղորդակցության գլխավոր երակը՝ Թբիլիսի–Երևան երկաթգիծը, հանրապետության արտահանման և ներկրման ավտոտրանսպորտային գլխավոր՝ Թբիլիսի-Ալավերդի-Երևան մայրուղին, ինչպես նաև՝ Հայաստանի ամենաջրառատ անդրսահմանային Դեբեդ գետը:
Ալավերդի բնակավայրի մակերեսը 67.9582 քառ. կմ է, տարածվում է Դեբեդ գետի երկու ափերին: Կտրտված ու բարդ ռելիեֆի պատճառով քաղաքի թաղամասերն իրարից բավականին հեռու են:
Բնակավայրն ունի բարեխառն ու մեղմ կլիմա` պայմանավորված մակերևույթի համեմատաբար ոչ մեծ բարձրությամբ:
Գազաֆիկացված է, իրականացվում է կանոնավոր աղբահանություն։