Ագարակ

Մարզ

Լոռի

Համայնք

Լոռի Բերդ

Բնակչության թիվ առ 2025

1246

Հեռավորությունը մարզկենտրոնից

43

Հեռավորությունը Երևանից

140

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Ագարակ բնակավայրը գտնվում է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում: Բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք։ Բնակավայրը տեղակայված է Ձորագետի ձախ ափին, ծովի մակարդակից 1380 մ բարձրության վրա: Բնակավայրի կլիման՝ գարնանը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։ Ագրոկլիմայական տեսանկյունից ընկած է մասնակի ոռոգման գոտում:

Ստեփանավան քաղաքից մինչև բնակավայր տանող ճանապարհը ասֆալտապատ է: Բնակավայրը ունի գիշերային լուսավորություն։  

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • բուժկետ
  • հանդիսություններ սրահ
  • համայնքային կենտրոն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի արտադրությամբ,  խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների անասնաբուծությամբ և մեղվաբուծությամբ:

Ագարակ բնակավայրն ունի 301 հա վարելահող, 225 հա խոտհարք և 1423 հա արոտավայր։ Բնակավայրում տեղադրված են հակակարկտային կայաններ:

Գյուղում գործում են հանքարդյունահանող, վերամշակող, էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններ:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ագարակ բնակավայրում է գտնվում սուրբ Աստվածածին եկեղեցին (V-VI դդ.), «Ճգնավոր» մատուռը (XIX դ.), որը գտնվում է քարանձավի մեջ,  «Դարմանաթաղ» մատուռ համանուն գյուղատեղիում (միջնադար)։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37477 47 71 88