- դպրոցներ (նոր վերանորոգված),
- հիվանդանոց,
- մշակույթի պալատ,
- մանկապարտեզ, որը բաղկացած է 2 մասնաշենքից,
- բուժհաստատություն,
- գրադարան։
Նկարագրութուն
Ագարակը արդյունաբերական քաղաք է Սյունիքի մարզի հարավ-արևմտյան մասում, ծովի մակարդակից 650 մ բարձրության վրա, մարզկենտրոնից հեռու է 80 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքն ունի խիստ կանոնավոր փողոցային ցանց։
Ագարակ քաղաքն ունի կենսական, մշակութային և սպորտային, կրթական ու ընդհանուր զարգացվածությունը ապահովող բոլոր կառույցները։ Ներկայումս ընթանում են Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները: Կառուցվել է Ագարակի զբոսայգին։ Կառավարության ու միջազգային դոնորի համագործակցությամբ մոտոբլոկներ ու խոտհնձիչներ են տրվել Ագարակ գյուղին։
Ագարակը` որպես Հայաստանի Հանրապետության հարավային դարպաս և փոքրիկ սահմանամերձ քաղաք, մոտ ապագայում մեծ հեռանկարներ ունի տարածքային, ազգաբնակչության թվի, մշակութային, տնտեսական, տրանսպորտային և այլ ոլորտների զարգացման գործում։
Բնակչության գերակշիռ մասն աշխատում է «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում և նրան սպասարկող մանր հիմնարկ-ձեռնարկություններում։ Ագարակ քաղաքում ստեղծվել է «Տարեցների ժամանցի կենտրոն»։