Ազատան

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2025

5805

Հեռավորությունը մարզկենտրոնից

8

Հեռավորությունը Երևանից

110

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Մանթաշ գետի աջ ափին, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1490 մ:

Ազատանն ունի բարեխառն լեռնային կլիմա։  Գյուղում բնակություն են հաստատել եզդիներ, ռուսներ, ներկայումս բնակվում են Արցախից բռնի տեղահանված 4 ընտանիք: Գյուղի շրջակայքում կան ավազի, բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով։  

Ազատանն ունի միջնակարգ դպրոց (նորակառույց), մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզմաշակութայնի կենտրոն՝ տարբեր բաժիններով, սպորտդպրոց, գրադարան, բուժամբուլատորիա, փոստային բաժանմունք, անասնաբուժարան, ֆուտբոլի մարզադաշտ, ժամանցի կենտրոն նախատեսված տարեցների համար, վարկային բաժանմունք:

Գյուղն ունի կաթնամթերքի և պանրի արտադրության Իգիթ ՍՊԸ-ն։ Ազատանում իրար կից գործում են և՛ հայ Առաքելական, և՛ հայ Կաթողիկե եկեղեցիները։

Գործում է Ազատան-Գյումրի-Ազատան երթուղին սպասարկող թվով 4 միկրոավտոբուս՝ 15 րոպեն մեկ պարբերությամբ:

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբհացահատիկային,բանջարաբոստանային,կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Ազատանն ունի 1071տնտեսություն։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • միջնակարգ դպրոց
  • մանկապարտեզ
  • մշակույթի տուն
  • մարզմաշակութայնի կենտրոն՝ տարբեր բաժիններով
  • սպորտդպրոց
  • գրադարան
  • բուժամբուլատորիա
  • փոստային բաժանմունք
  • անասնաբուժարան
  • ֆուտբոլի մարզադաշտ
  • ժամանցի կենտրոն նախատեսված տարեցների համար
  • վարկային բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • վարելահողեր՝ 550 հա
  • արոտավայրեր՝ 624 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

  • Հայրենական մեծ պատերազմում զոհված ազատանցիների հուշակոթող՝1980 թվական
  • Թանգարան, որտեղ պահվում են մասնակիցների մեդալները, լուսանկարները և այլ արժեքավոր իրեր

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 98  184 888