- դպրոց,
- կառուցվում է կրթահամալիր, որը կունենա նաև նախակրթարան,
- բուժական մանկաբարձական կետ, որը փոխարինում է առողջության կենտրոնին։
Նկարագրութուն
Ազատը գտնվում է մարզկենտրոն Գավառ քաղաքից 86 կմ դեպի հարավ-արևելք, ծովի մակարդակից բարձր է 2050 մետր։ Ազատ գյուղի հուշարձանները վկայում են, որ գյուղը հնագույն բնակավայր է։ 16-18-րդ դարերի եկեղեցուց բացի կան նաև սուրբ Աստվածածին եկեղեցին (1618-1621 թթ.) և Արիստակես քահանայի խաչքարը։
Գյուղում ծրագիր է անցկացվում վերազինված, նոր կրթական համալիր ստեղծելու համար՝ իր նախակրթարանով։ Կհիմնվի ժամանցի երիտասարդական կենտրոն և գրադարան, որ կմիավորի բնակավայրերի դպրոցների երեխաներին՝ ավելի բարեկեցիկ պայմաններում իրականացնելով ուսումնական պրոցեսը։
Սուբվենցիոն ծրագրով տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրի շահառուները կունենան տաք ջրի հասանելիություն՝ միևնույն ժամանակ նվազեցնելով էներգիայի օգտագործման ծախսերն ու անտառհատումները։