Աթան

Մարզ

Լոռի

Համայնք

Թումանյան

Բնակչության թիվ առ 2025

204

Հեռավորությունը մարզկենտրոնից

64

Հեռավորությունը Երևանից

184

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Հանդիսությունների սրահ
Կանգառասրահ
Խաղահրապարակ
Գետ
Ճանապարհներ
Աթան
Աթան
Դպրոց
Հանդիսությունների սրահ
Կանգառասրահ
Խաղահրապարակ
Գետ
Ճանապարհներ
Աթան
Աթան

Նկարագրութուն

Աթան գյուղն Ալավերդի քաղաքից հեռու է 24 կմ հարավ-արևելք։ Գյուղը գտնվում է բարձրադիր և լեռնային վայրում՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա: Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղի տարածքում կան բարձրորակ կավի հանքավայրեր:  

Կլիման բարեխառն է։ Հիմնանորոգվում է Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհը։ Թումանյան համայնքում սկսել է գործել երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • նախակրթարան,
  • մշակույթի տուն,
  • գրադարան,
  • ակումբ,
  • բուժկետ,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։

Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։

Գյուղատնտեսկան նշանակության հողերի մակերեսը 1614,36 հա է, որից`

  • 0,52 հա՝ հատուկ նշանակության,
  • 898,75 հա՝ անտառային,
  • 6,41 հա՝ ջրային:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Աթան գյուղի տարածքում առկա են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, եկեղեցի։

Բնակավայրի տարածքում հաշվառվել են 8 անուն հուշարձանախումբ, ընդհանուր 20 անուն հուշարձան:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար +374 93 656 285

համայնքապետարան՝  +374-98048046
[email protected]