- դպրոց,
- նախակրթարան,
- բուժհաստատություն։
Նկարագրութուն
Ալվանք գյուղը գտնվում է մարզկենտրոնից 94 կմ, Մեղրի քաղաքից 15.5 կմ հեռավորության վրա։ Ծովի մակարդակից բարձր է 670 մ։
Ալվանքում լուսավորության հարցը ամբողջովին լուծված է, փողոցները վերակառուցված են, ջրագծի մաքրման և վերականգնման աշխատանքներ են ընթանում։ Կառավարության աջակցությամբ կառուցվել է մանկապարտեզ։ Բնակավայրում գործում է կանոնավոր երթուղի դեպի Մեղրի, Ագարակ։
Գյուղում հիմնված է ինտենսիվ այգի՝ տնկիները բերվել են Եվրոպայից, կա զեյթունի այգի: Ալվանքում կառուցվում է գինետուն։ Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին տրամադրվել է նոր գույք։