Ալվար

Մարզ

Շիրակ

Համայնք

Ամասիա

Բնակչության թիվ առ 2025

174

Հեռավորությունը մարզկենտրոնից

44

Հեռավորությունը Երևանից

169

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մատուռ
Լճակ
Ալվար
Ալվար
Ալվար
Դպրոց
Մատուռ
Լճակ
Ալվար
Ալվար
Ալվար

Նկարագրութուն

Ալվար գյուղը տեղակայված է Ամասիայից 10 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ալվար և Արավետ գյուղերը: Համայնքը գտնվում է Եղնախաղի հարավ-արևելյան ստորոտում, մեղմաթեք սարավանդի վրա` ծովի մակարդակից 1980 մ բարձրության վրա:

Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ,հաստատուն ձնածածկույթով: Ամառը զով է, համեմատաբար խոնավ:

Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետիններ: Գյուղում գրանցված 33 տնտեսություն կա։

Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Ամասիա համայնքի մարզամշակութային կենտրոնում սկսել է գործել կանանց և աղջիկների համար նախատեսված նոր ֆիթնես մարզասրահ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • կապի հանգույց։


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 309 հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 750, 326, 1232 հեկտար:

Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունն անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Գյուղում գրանցված 33 տնտեսություն կա։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում կա Գևոյի մատուռ և ավերակ եկեղեցի։ Ալվարի մոտ է գտնվում Ալվար ամրոցը։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 98 037 399

համայնքապետարան՝  024622925