- 2011 թվականին կառուցված միջնակարգ դպրոց
- բուժամբուլատորիա
- կապի հանգույց
- մանկապարտեզ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Ախուրյանի տարածաշրջանում Ախուրյան գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1470 մ: Կլիման բարեխառն լեռնային է։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում վերանորոգվել է Ախուրիկի մանկապարտեզը և վարչական ղեկավարի նստավայրը: Բնակավայրն ունի շուրջօրյա ջրամատակարարում: Մասնագիտացված ուղղությունը հողագործությունն է։ Բնակիչները հիմնականում զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով՝ ջրհան կայանի միջոցով։