- 3 հիմնական դպրոց, մեկ ավագ դպրոց, 3 նախակրթարան
- Մարզամշակութային կենտրոն
- մշակույթի տուն
- գրադարան
- Համալիր մարզադպրոց`2 մարզադահլիճներով
- ոստիկանություն
- զինկոմ
- Շիրակի ԳԳՄ
- սոցծառայություն
- սոցապահովության և կենսաթոշակային բաժին
- Մոր և մանկան առողջության կենտրոն
- Բժշկական կենտրոն
- դեղատներ
- ՔԿԱԳ
- Գյուղաջակցության կենտրոն
- Հայփոստի 2 բաժանմունք
- Արդշինինվեստ բանկի մասնաճյուղ
- «Ալբերտ Սեվինս» ծերանոց
- Շուտով կգործի նաև ժամանցի երիտասարդական կենտրոնը
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1560մ բարձրության վրա: Համայնքի աշխարհագրական դիրքը նախալեռնային է: Համայնքն ունի չափավոր, երկարատև տաք ամառով և ցուրտ ձմեռով կլիմա: Բարեկարգ գյուղ է, գազաֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով։ Սուբվենցիոն ծրագրերի արդյունքում Ախուրյանում շատ փողոցներ են ասֆալտապատվել, առկա է գիշերային լուսավորություն։ Ախուրյան գյուղը հագեցած է խանութներով, կապի միջոցներով, դեղատներով և ռեստորաններով։
Բնակչության հիմնական զբաղմունքը`
- գյուղատնտեսություն և արտադրական ոլորտ
- կազմակերպություններ` «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ, «Արգիկ» ԲԲԸ, «Դուստր Մարիամ», «Արգիկ» ԲԲԸ, «Ուստիան» ԲԲԸ, «Մեծն Տարոն» ԱԿ,«Կ.Ս.Վ.Շին» ՍՊԸ, «ԼԱՕ» ՍՊԸ, «Գյուղշին-4» ԲԲԸ, «ՅՈՒՄՍ» ՍՊԸ, Կաթնամթերք «ՎԱՆ» ՍՊԸ, «ՎԹ Թրեյդ հացի գործարան» ՓԲԸ, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ, «Նատիկո» պահածոների արտադարամաս։
Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։