Ակներ

Մարզ

Սյունիք

Համայնք

Գորիս

Բնակչության թիվ առ 2024

1118

Հեռավորությունը մարզկենտրոնից

69

Հեռավորությունը Երևանից

237

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք
Կաթնամթերքի արտադրամաս
Դպրոց
Այգի
Խաղահրապարակ
Ակներ
Հուշարձան
Ճանապարհ
Դպրոց
Վարչական շենք
Կաթնամթերքի արտադրամաս
Դպրոց
Այգի
Խաղահրապարակ
Ակներ
Հուշարձան
Ճանապարհ

Նկարագրութուն

Ակներ գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Գորիս քաղաքից հեռու է 2 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Վերիշեն գյուղից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1600-1680 մ բարձրության վրա։

Բնակավայրում բարելավվել է արտաքին լուսավորությունը, նոր լեդ լուսատուներ են տեղադրվել։ Հիմնանորոգվել է Վերիշեն և Ակներ բնակավայրերն իրար կապող կամուրջը։  Ակներ բնակավայրերի փոքրիկները այսուհետ հաճախում են գեղեցիկ, հարմարավետ շենքային պայամաններ ունեցող և ամբողջովին վերանորոգված նախակրթարան։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրով մեծապես աջակցում են գործող մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսություններին, նաև էլեկտրական հովիվներ է հատկացվել գյուղին։ Այստեղ իրականացվում է արոտների կայուն կառավարման գործընթացի ծրագիրը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • նախակրթարան,
  • դպրոց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։ Նույնանուն աղբյուրներ են գտնվում գյուղից 2,5 կմ հյուսիս, Ձագեձորի բարձունքներում, որտեղից ստացվում են Գորիս քաղաքի ջրամատակարարման զգալի մասը։ Բնակավայրում գործում է կաթնամթերքի արտադրամաս։ 

Հողեր (ընդամենը)` 3952 հա, այդ թվում`
- գյուղատնտեսական նշանակության հողեր` 3733 հա, որից`
- վարելահող` 21 հա, խոտհարք` 178 հա, արոտ` 2496 հա, այլ հողատեսք`1039 հա,
- բնակավայրերի հողեր` 72 հա,
- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 7 հա,
- էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` 2 հա,
- անտառային հողեր` 130 հա, որից անտառածածկ` 129 հա,
- ջրային հողեր` 7 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի մոտով է հոսում Տերտերի առու կոչվող ջրանցքը, որը կառուցված է եղել դեռևս X դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։

 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374-94-394400
համայնքապետարան՝  +37428422552
[email protected]