Ակունք

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Վարդենիս

Բնակչության թիվ առ 2024

4200

Հեռավորությունը մարզկենտրոնից

86

Հեռավորությունը Երևանից

165

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Մշակույթի տուն և պուրակ
Բուժամբուլատորիա
Եկեղեցի
Խաղահրապարակ
Մուտք
Հուշարձան
Դպրոց
Մանկապարտեզ
Մանկապարտեզ
Մշակույթի տուն և պուրակ
Բուժամբուլատորիա
Եկեղեցի
Խաղահրապարակ
Մուտք
Հուշարձան

Նկարագրութուն

Ակունքը գտնվում է Վարդենիս քաղաքից 2 կմ հարավ, Սևանա լճի հարավարևելյան ափին, ծովի մակարդակից բարձր է 1991 մետր։ 

Բարեկարգ գյուղ է, գազաֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով։ Բարելավվել է գյուղի 160 տնտեսությունների խմելու ջրի մատակարարումը և որակը։  Գյուղում 200-ից ավել պտղատու ծառեր կան։ Սուբվենցիոն ծրագրով վերակառուցվել է ոռոգման ջրի ջրագիծը և ասֆալտապատվել են փողոցներն ու պանթեոն տանող ճանապարհները։ 

Ինչպես բարձրագույն կրթությամբ մասնագետների, այնպես էլ տարբեր բնագավառներում աշխատուժի առումով համայնքն ունի մեծ ներուժ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց` հիմնանորոգված և ջեռուցվող, համակարգչային նոր տեխնոլոգիաներով հարուստ դասասենյակ
  • մշակույթի տուն,
  • գրադարան,
  • մանկապարտեզ,
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Համայնքի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ` աճեցնելով հացահատիկային և բանջարաբոստանային մշակաբույսեր: 

Բնակավայրում կա՝ 

  • կաթի վերամշակման արտադրություն,
  • անասնաֆերմա,
  • պանրի  գործարան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ակունք գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում ներառված է 137 հուշարձան, այդ թվում՝ բնակատեղի Կլոր դար /մ.թ.ա. 4-րդ դ. - մ.թ. 3-րդ դդ., 10-17-րդ դդ./, 13-րդ դարի եկեղեցի, մատուռ Թուխ մանուկ /15-16-րդ դդ../ և այլն: 

Ակունքը և նրա շրջակայքը հարուստ են ինչպես հեթանոսական, այնպես էլ քրիստոնեական ժամանակաշրջանի հնություններով: Գյուղի վարչական տարածքում կան մի քանի միջնադարյան գյուղատեղիներ և խաչքարեր: Ակունքից 3 կմ հեռավորության վրա կան հին բնակավայրի ավերակներ և ավերակ եկեղեցի, որի հարևանությամբ կանգնեցված խաչքարերից մեկը կերտվել է 1297 թ.:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 705 940

համայնքապետարան՝ 026922031
[email protected]