Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան բերդի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր։
Բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։ 1941 թվականին գյուղը Գյոզլուից անվանափոխվել է Ակունքի։ Ընդգրկված էր եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։