- դպրոց,
- վարչական շենք,
- ակումբ,
- հանդիսությունների սրահ,
- նախակրթարան,
- գրադարան,
- մշակույթի տուն,
- բուժկետ,
- կապի հանգույց,
- հյուրատուն։
Նկարագրութուն
Ահնիձոր գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 1520 մ բարձրության վրա։ Ներկայիս բնակիչների նախնիները XIX դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատ և Սանահին գյուղերից։
Կլիման բարեխառն է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Ագրոկլիմայական տեսակետից գյուղն ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Գյուղը հարուստ է անտառներով, վայրի բերքատու ծառերով և բնական աղբյուրներով։ Գյուղի տարածքով է անցնում Ահնիձոր գետը, որը գյուղից ներքև ձախից միախառնվում է Մարց գետին։
Թումանյան համայնքում սկսել է գործել երեխայի և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնը։ Ահնիձորում է ծնվել հայ մեծ արձակագիր Հրանտ Մաթևոսյանը։