Աղավնաձոր

Մարզ

Վայոց Ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2025

2051

Հեռավորությունը մարզկենտրոնից

14

Հեռավորությունը Երևանից

120

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Աղավնաձոր գյուղը գտնվում է Վայոց ձորի Աղավնաձորի սարահարթ կոչվող տարածքի հյուսիս-արևելքում` Արփա գետի Աղավնաձոր վտակից արևելք։ Գյուղի հյուսիսային մասում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Թեքսարի լեռնաճյուղերից Ուլասար(Ուլգյուր) գագաթը, որը ծովի մակերևույթից բարձրէ 2690 մ։ Գյուղի բարձրությունը ծովի մակարդակից 1450-1600մ է։ Աղավնաձորի սարավանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով։ Կլիման արտահայտված մերձարևադարձային է։ Բուսական աշխարհն աչքի է ընկնում դեղաբույսերով։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • մանկապարտեզ
  • արվեստի դպրոց
  • «Հայփոստ»-ի բաժանմունք

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Ունի 466 հա վարելահողեր են, 1071 հա արոտավայր, 379.4 հա այգիներ։ Բնակիչները հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, մասամբ անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Արտադրվում է գինի, օղի, չիր, պանիր, միս, մեղր և այլն։

Գյուղում գործում են հյուրատներ, խանութներ, 3 գինեգործարան։ 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղից մոտ 4կմ դեպի հյուսիս գտնվում է Ժամիդուզ կամ Ոլասր(Ուլգյուր) գյուղատեղին, որտեղ մինչև այժմ կանգուն են մնացել Աստվածածին եկեղեցու պատերը (վերանորոգվել է 2004թ.), որի շրջապատում կան մահարձան կանգուն խաչքարեր։ Գյուղի կենտրոնում գտնվում է սուրբ Մարիամ եկեղեցին, իսկ շրջակայքում բազմաթիվ խաչքարեր և մատուռներ։ Աղավնաձորից 4 կմ հյուսիս գտնվում է Ներքին Ուլնոց գյուղատեղին (XIII-XIV դարեր), Վանքի ձոր հնավայրը՝ Սբ. Աստվածածին եկեղեցիով (X-XI դարեր) և 1009 թ.-ի մահարձանով, 1 կմ արևելք՝ Աղջկաբերդ -ը (XIII դար), XI-XIV դարեր խաչքարեր, իսկ 4 կմ հյուսիս-արևմուտք՝ XIII-XIV դարերի իջևանատուն։ 

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +37493827468