Աղբերք

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Ճամբարակ

Բնակչության թիվ առ 2024

258

Հեռավորությունը մարզկենտրոնից

68

Հեռավորությունը Երևանից

106

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Նախակրթարան
Հանդիսությունների սրահ
Ֆերմա
Ֆերմա
Արևային կայաններ Աղբերքում
Պուրակ
Դպրոց
Նախակրթարան
Հանդիսությունների սրահ
Ֆերմա
Ֆերմա
Արևային կայաններ Աղբերքում
Պուրակ

Նկարագրութուն

Աղբերք բնակավայրը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին` Սևան- Ճամբարակ /Մ14/ ավտոմայրուղու և Երևան-Վարդենիս երկաթգծի մոտ, մարզկենտրոն Գավառից 68 կմ հյուսիս-արևելք, ծովի մակարդակից բարձր է 2150 մ: Այն հարակից է «Սևան» ազգային պարկին:

Աղբերքն այսօր լիարժեք զարգանում է։ Գյուղում կառուցված են գազատար և ջրամատակարարման ցանցեր։ Սուբվենցիոն ծրագրերով ներհամայնքային փողոցները ասֆալտապատված են, անցկացված է արտաքին լուսավորության ցանց։ Ամենամեծ արևային կայաններից մեկը տեղադրված է հենց այս գյուղում։ Կառուցվել է հանդիսությունների սրահ, համայնքային կենտրոն։ 

Գյուղում ակտիվ զբաղվում են անասնապահությամբ։ Սարերում և հանդամասերում կառուցված են համապատասխան խմոցներ։ 

Նախակրթարան, ակումբ, խաղահրապարակ են կառուցում։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի» շրջանակներում Աղբերքի գյուղատնտեսական կոոպերատիվը ստացել է նորագույն գյուղտեխնիկա, ջրարբիացվել են արոտները հարյուրավոր հեկտարների վրա, նախատեսվում է կառուցել հովվի տնակ և մակաղատեղի:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց (վերանորոգված),
  • նախակրթարան,
  • հանդիսությունների սրահ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ և դաշտավարությամբ։

Հողերի ընդհանուր մակերեսը՝3945,34 հա է, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր` 3662,32 հա,
  • բնակավայրի հողեր` 98,68 հա (բնակելի` 52,19 հա): 

Բնակավայրում գործում է՝ 

  • գյուղատնտեսական կոոպերատիվ

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Վերջին տարիներին կատարված տարաբնույթ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են տների և գոմերի որմերում օգտագործված 5 (2-ը արձանագիր) միավոր խաչքար կամ խաչքարի բեկոր։ Գյուղատեղիի տարածքում պահպանվում են մոտ մեկ տասնյակ զանազան շինությունների հետքեր։

Ողջ մակերեսին առկա է ուշմիջնադարյան խեցեղեն, իսկ գյուղատեղիից արևելք նշմարվում են հողագործ բնակիչների կառուցած սանդղավանդներ։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 93 085 541

համայնքապետարան՝ 026522255
[email protected]