Նկարագրութուն
Աղբուլաղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս համայնքում։ Գորիս քաղաքից հեռու է մոտ 16 կմ դեպի հարավ, Շուռնուխ գյուղից՝ 3 կմ դեպի հարավ-արևմուտք, Որոտանի աջակողմյան վտակ Քաշունի գետից դեպի ձախ՝ անտառոտ վայրում։
Բնակավայրում ներկայումս մշտական բնակչություն չկա։ Խորհրդային տարիներին բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։