Աղնջաձոր

Մարզ

Վայոց Ձոր

Համայնք

Եղեգիս

Բնակչության թիվ առ 2024

431

Հեռավորությունը մարզկենտրոնից

23

Հեռավորությունը Երևանից

143

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Վարչական շենք և բուժկետ
Հակակարկտային կայան
Մարզասրահ
Մշակույթի կենտրոն
Աղնջաձոր
Խաչքար
Դպրոց
Վարչական շենք և բուժկետ
Հակակարկտային կայան
Մարզասրահ
Մշակույթի կենտրոն
Աղնջաձոր
Խաչքար

Նկարագրութուն

Աղնջաձոր գյուղը գտնվում է ծովի մակարդակից ունի 1620 մ բարձրության վրա։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 17-18 կմ հյուսիս-արևմուտք Երևանից ունի 140 կմ հեռավորություն: 

Մարտունի-Եղեգնաձոր միջպետական նշանակության ճանապարհի վերանորոգումից հետո  մեծացել է գյուղի տարանցիկ դիրքի նշանակությունը։ Իրան-Վրաստան բեռնափոխադրումների մի մասն անցնում է այս ճանապարհով։ Սահմանակից է Թառաթումփ, Քարագլուխ գյուղերին և Գեղարքունիքի մարզին։ 

Գյուղն ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Աղնջաձոր բնակավայրում գործում է հասարարակական տրանսպորտ, Բնակավայրում կապի և հեռահաղորդակցության խնդիր չկա։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ,
  • նախակրթարան,
  • վարչական շենք,
  • ակումբ,
  • մշակույթի կենտրոն /հայկական պարի խմբակով/,
  • համայնքային կենտրոն,
  • գրադարան,
  • մարզադպրոց,
  • կապի հանգույց։


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղի բնակչության զբաղվածության հիմնական ճյուղը անասնապահությունն է, զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասունների բուծմամբ։ Մարդիկ զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ։ Մշակում են հացահատիկ, կերային մշակաբույսեր։ Աղնջաձորում զբաղվում են նաև մեղվաբուծությամբ/524 մեղվաընտանիք։ Բնակիչները կաթի, կաթնամթերքի, դաշտային մշակաբույսերի և այլ գյուղմթերքների վերամշակումը իրականացնում են սեփական տնտեսություններում։

- Գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 3279,54 հա,

- պտղատու այգի- 17,32 հա

- վարելահողեր՝ 149,75 հա,

- խոտհարքեր՝ 175,9 հա,

- արոտավայրեր՝ 1522,37 հա։


Բնակավայրն ունի՝ 

  • 2 արտադրամաս,
  • արոտների ջրխմոց,
  • ամառային տնակ էկոտուրիզմի զարգացման համար։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Աղնջաձորի մոտ է կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուլեմայի բերդը, Աղնջաձորի քարավանատունը՝ կառուցված 1332 թ.։ Աղնջաձորից 4 կմ հյուսիսում է գտնվում Կապույտ բերդի ավերակները, խաչքարեր (IX-XIV դարեր) և կամուրջներ (XIII-XV դարեր, XVIII-XIX դարեր)։ Աղնջաձորում և նրա մերձակայքում առկա են երկու իջևանատուն, գյուղատեղի, եկեղեցատեղի։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 93 975 006   

համայնքապետարան՝ +374 99 472 647