Աղվանի

Մարզ

Սյունիք

Համայնք

Կապան

Բնակչության թիվ առ 2024

56

Հեռավորությունը մարզկենտրոնից

36

Հեռավորությունը Երևանից

265

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Վարչական շենք
Բուժկետ
Ֆերմա
Աղվանի
Ֆերմա
Աղվանի
Հուշարձան
Աղվանի
Վարչական շենք
Բուժկետ
Ֆերմա
Աղվանի
Ֆերմա
Աղվանի
Հուշարձան
Աղվանի

Նկարագրութուն

Աղվանի գյուղը գտնվում է Քաշունի գետի ափին՝ ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության վրա, հեռավորությունը Կապան քաղաքից կազմում է մոտ 36 կմ։ 

Հիմնադրվել է 1923 թվականին հին բնակավայրի տեղում։ Աղվանի գյուղը հիշատակվում է ուշ միջնադարից։ Աղվանի գյուղի տեսարժան վայրերից է Հարսնաձորը, որը համարվում է տեղաբնիկների հանգստյան գոտիներից մեկը: Աղվանի-Տաթև նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • բուժկետ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են`

  • անասնապահությունը,
  • դաշտավարությունը:

Հողերի ընդհանուր մակերեսը 998 հա, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր` 664 հա, որից` վարելահող` 77 հա, բազմամյա տնկարկ` 3 հա, խոտհարք` 81 հա, արոտ` 386 հա, այլ հողատեսք`117 հա,
  • բնակավայրերի հողեր` 26 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 1 հա
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`2 հա,
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր` 3 հա,
  • անտառային հողեր` 301հա, որից անտառածածկ` 265 հա, ջրային հողեր` 2 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Աղվանիի տարածքում կան նախաքրիստոնեական շրջանի XVII դարի կիսավեր եկեղեցի, խաչարձաններ։ Աղվանի գյուղի տեսարժան վայրերից է Հարսնաձորը, որը համարվում է տեղաբնիկների հանգստյան գոտիներից մեկը: Բնակավայրում կան եկեղեցիներ, դամբարանադաշտեր, հուշարձան։

Գյուղից մոտ 400 մ ներքև, հարավ-արևմտյան մասում կան մ.թ.ա. 2-1 հզմ. դամբարանադաշտեր։  Գյուղի մոտ՝ դիմացի բլրի գագաթին, կա 17-րդ դարի մի անարվեստ խաչքար, որի մոտ, ըստ տեղացիների, բարձրանում են նրանք, ովքեր երեխա չեն ունենում:

Կոնտակտային տվյալներ

Կապանի համայնքապետարան՝   +374-60720072
[email protected]