- դպրոց,
- գրադարան,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Աղվորիկը գտնվում է Ամասիա գյուղից 18 կմ հյուսիս, Աշոցքի սարավանդում, Ջավախքի լեռնաշղթայի ստորոտում` ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է՝ ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետիններ:
Աղվորիկում նորոգվել է ջրագիծը։ Սուբվենցիոն ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրում կարգավորվել է խմելու ջրի մատակարարումը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Ամասիա համայնքի մարզամշակութային կենտրոնում սկսել է գործել կանանց և աղջիկների համար նախատեսված նոր ֆիթնես մարզասրահ: