- դպրոց,
- բուժկետ։
Նկարագրութուն
Աճարկուտը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում, ծովի մակարդակիից 780 մետր բարձրության վրա, զբաղեցնում է 20 հա վարչական տարածք: Գյուղի միջով է անցնում Քարահան գետը:
Տեղի անտառտնտեսությունը զբաղեցնում է շուրջ 14,0 հազար հեկտար մակերես, որտեղ աճում են բարձրարժեք ծառատեսակներ։
Աճարկուտի տարածքը հարուստ է պատմաճարտարապետական շինություններով՝ Աստվածածին և Կիրանցի եկեղեցիներ, Սամսոնի, Դեղձնուտի և Առաքելոց վանքեր, Սրանոցի կամուրջ, որոնք կառուցվել են 10-13-րդ դարում: Աճարկուտն ամբողջությամբ գազաֆիկացվել է։