Ամասիա

Մարզ

Շիրակ

Համայնք

Ամասիա

Բնակչության թիվ առ 2024

1411

Հեռավորությունը մարզկենտրոնից

30

Հեռավորությունը Երևանից

146

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Հիվանդանոց
Ֆուտբոլի դաշտ
Մանկապարտեզ
Դպրոց
Բրդի գործարան
Դաշտեր
Զբոսայգի
Արվեստի դպրոց
Ֆուտբոլի դաշտ
Գրադարան
Կապի ենթակառուցվածք
Կապի ենթակառուցվածք
Թումո
Բանկ
Արհեստագործական ուսումնարան
Մարզամշակութային կենտրոն
Մարզադպրոց
Հյուրանոց
Խաչքար
Հուշարձան
Խաղահրապարակ
Հիվանդանոց
Ֆուտբոլի դաշտ
Մանկապարտեզ
Դպրոց
Բրդի գործարան
Դաշտեր
Զբոսայգի
Արվեստի դպրոց
Ֆուտբոլի դաշտ
Գրադարան
Կապի ենթակառուցվածք
Կապի ենթակառուցվածք
Թումո
Բանկ
Արհեստագործական ուսումնարան
Մարզամշակութային կենտրոն
Մարզադպրոց
Հյուրանոց
Խաչքար
Հուշարձան
Խաղահրապարակ

Նկարագրութուն

Համայնքը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1870 մ բարձրության վրա։ Գյուղը կենտրոնն է Ամասիա համայնքի, որն ընդգրկում է Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Կամխուտ, Հովտուն, Ողջի, Հողմիկ, Մեղրաշատ, Ջրաձոր, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Լորասար, Դարիկ, Եղնաջուր, Արավետ, Զարիշատ, Ծաղկուտ, Շաղիկ, Զորակերտ, Բերդաշեն, Երիզակ և Պաղակն գյուղերը։ Գտնվում է Ախուրյան գետի աջ ափին։ Ըստ ավանդույթի՝ գյուղի անվանումը ծագել է Հայկ նահապետի ծոռ Ամասիայի անունից:

Բնակավայրը գազաֆիկացված է։ Ամասիայում կա կարի ֆաբրիկա։ Ամասիայում ստեղծվել է Լեգո ինժեներական լաբորատորիա, այստեղ գալիս են համայնքի բոլոր գյուղերի երեխաները։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։

Ամասիա համայնքի մարզամշակութային կենտրոնում սկսել է գործել կանանց և աղջիկների համար նախատեսված նոր ֆիթնես մարզասրահ:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • գրադարան,
  • մշակույթի տուն,
  • արհեստագործական ուսումնարան,
  • արվեստի դպրոց,
  • մանկապարտեզ,
  • հիվանդանոց,
  • ինժեներական լաբորատորիա,
  • համայնքային կենտրոն /երիտասարդության համար ժամանցի լավագույն կենտրոններից մեկն է/,
  • կապի հանգույց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 311: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 262 հա, արոտավայրեր՝ 1333 հա և խոտհարքեր` 600 հա: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է:

Զբաղվում են հացահատիկային, կարտոֆիլի, կերային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ: Ունի 114 տնտեսություն:

Բնակավայրում գործում են՝ 

  • կարի ֆաբրիկա,
  • պանրի գործարան,
  • կաթի գործարան,
  • բրդի գործարան։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Ամասիայից հյուսիս-արևմուտք է գտնվում Ամրաձոր ամրոցը։ Գյուղից 2 կմ արևմուտք գտնվում է Խարաբալար կոչված լքված գյուղատեղին, որտեղ, ըստ Ամասիայի բնակիչների, անցյալում բնակվել են հույներ:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝  +374 94 001 203  

համայնքապետարան՝ +374 26422925