Այգաբաց

Մարզ

Շիրակ

Համայնք

Ախուրյան

Բնակչության թիվ առ 2025

750

Հեռավորությունը մարզկենտրոնից

11

Հեռավորությունը Երևանից

114

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Նկարագրութուն

Բնակավայրը գտնվում է Շիրակի մարզում։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1560 մ։ Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է։ Այգաբացը ունի մանկապարտեզ: Այն ունի բոլոր հարմարությունները: Կառավարության աջակցությամբ մանկապարտեզին և դպրոցին տրամադրվել է նոր գույք։ 

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում համայնքում ծավալված շինաշխատանքները նոր թափ են հաղորդել գյուղական կյանքին: Կատարվել է բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում, դպրոցի բակի վերանորոգում: Աշխատանքների իրականացման ընթացքում գյուղում ստեղծվել են աշխատատեղեր:

 Այգաբացը գազաֆիկացված է, ունի շուրջօրյա ջրամատակարարում։ 

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց
  • ակումբ
  • մշակույթի տուն
  • բուժկետ
  • գրադարան
  • համայնքապետարան
  • կապի հանգույց
  • մանկապարտեզ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

  • գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 1654.28 հա, որից՝
  • վարելահող՝ 1045.06 հա
  • արոտներ ՝ 548.65 հա
  • այլհողեր՝ 60.57 հա

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Այգաբացի արևմտյան մասում  է գտնվում կիկլոպյան ամրոցը,ՀՄՊ հուշարձան կոթողը։ Գյուղում կա եկեղեցի, զորավոր սուրբ, նաև սրբատեղիներ և մատուռներ։

Կոնտակտային տվյալներ

Վարչական ղեկավար՝ +374 94 814 967