- 2 դպրոց,
- առողջության առաջնային պահպանման կենտրոն,
- մարզադաշտ,
- մշակույթի տուն,
- համայնքային կենտրոն,
- մանկապարտեզներ,
- կապի հանգույց,
- մարզադահլիճ,
- գրադարաններ,
- գյուղապետարան։
Նկարագրութուն
Այգեհովիտը գտնվում է մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 760 մ։ Այգեհովիտը Իջևանի ամենամեծ գյուղերից մեկն է։ Այգեհովիտի հյուսիսային տարածքով արևմուտքից արևելք հոսում է Աղստև գետը:
Գազաֆիկացված է, փողոցները լուսավորված են, կենսական նշանակության ճանապարհները բարեկարգված են։ Հիմնանորոգվել է Այգեհովիտ-Վազաշեն ջրանցքը։ Վերջին տարիներին պետբյուջեի և այլ ծրագրերի միջոցով իրականացվել են նաև դպրոցաշինական, ճանապարհաշինական և ջրաշինական աշխատանքներ։ Տեղադրվել է ոռոգման համակարգ, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, գործում է ֆուտբոլի թիմ։ Հիմնվել է նաև խաղասրահ-ապաստարան, որը ծառայում է նաև որպես մարզասրահ:
Գյուղով է անցնում Իջևանից Բերդ գնացող հիմնական ճանապարհը։ Այգեհովիտն ունի 100 տնտեսություն։ Հիմնանորոգվված է Այգեհովիտի՝ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը, որը Բերդ տանող հանրապետական մայրուղու այլընտրանքն է։