Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Մեղրի գետի աջ ափին՝ ծովի մակարդակից մոտ 1120 մ բարձրության վրա։ Այն կարող է նշանակալից լինել զբոսաշրջության համար, որովհետև հին գյուղատեղում և ամբողջ շրջակայքում դեռևս պահպանված են դիտարժան եկեղեցիներ, սրբավայրեր, աղբյուրներ, խաչքարեր և բնական հուշարձաններ:
Գյուղը եղել է տարածաշրջանի ամենամեծ գյուղերից մեկը, հիշատակվում է 17-րդ դարից սկսած։ Այգեձորն ունի պղինձ-մոլիբդենային հանքավայր։