Այգեձոր

Մարզ

Տավուշ

Համայնք

Բերդ

Բնակչության թիվ առ 2024

2451

Հեռավորությունը մարզկենտրոնից

89

Հեռավորությունը Երևանից

220

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Բուժկետ
Եկեղեցի
Հուշարձան
Այգեձոր
Դպրոց
Մանկապարտեզ
Մշակույթի տուն
Բուժկետ
Եկեղեցի
Հուշարձան
Այգեձոր

Նկարագրութուն

Այգեձոր գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 3.5 կմ հեռավորության, ծովի մակարդակից՝ 830 մ բարձրության վրա։ Գտնվում է բարեխառն գոտում։ Աչքի է ընկնում գեղատեսիլ բնությամբ և հայտնի է իր խաղողի այգիներով։ 

Գյուղը տարածական առումով բավականին մեծ է և բաղկացած է մի քանի թաղամասերից։ Գյուղը գազաֆիկացված է, ոռոգման, խմելու ջրի խնդիր չունի։ Լուծված է նաև լուսավորության հարցը։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Կառավարության աջակցությամբ նոր մանկապարտեզ է կառուցվել, տրամադրվել է նոր գույք։ 

Այգեձորի մոտ հայտնաբերվել են գրանիտի և մարմարի հանքավայրեր։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • համայնքային կենտրոն,
  • առողջության կենտրոն՝ ամբուլատոր և ստացիոնար ծառայություններով,
  • մշակույթի տուն,
  • գրադարան,
  • գյուղապետարան,
  • հանդիսությունների սրահ։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, մեղվաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ, բուսաբուծությամբ, անտառտնտեսությամբ։

Բնակավայրում գործում է՝ 

  • պահածոների «Էկոգարդեն» գործարանը, որտեղ աշխատում են նաև Արծվաբերդից և Չինարիից,
  • խմորման արտադրամաս՝ հողի էկոյին կից,
  • գրանիտի և մարմարի հանքավայրեր։

Նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, հյուրատուն:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Այգեձորի պատմամշակութային կոթողներից է սբ. Հռիփսիմե եկեղեցին՝ կառուցված 19-րդ դարում։

Գյուղում կան ամրոցներ, խաչքարեր, գյուղատեղիներ, եկեղեցիներ, դամբարանադաշտեր, հուշաղբյուրներ, հուշարձաններ, մատուռներ։

Կոնտակտային տվյալներ

Տավուշի մարզպետարան՝ +374 26 342 356  
Համայնքապետարան՝ +374 26 340 045