Այգեպար

Մարզ

Տավուշ

Համայնք

Բերդ

Բնակչության թիվ առ 2024

670

Հեռավորությունը մարզկենտրոնից

59

Հեռավորությունը Երևանից

189

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Բուժկետ և խաղահրապարակ
Դպրոց
Դպրոց
Սրբավայր
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Մանկապարտեզ
Բուժկետ և խաղահրապարակ
Դպրոց
Դպրոց
Սրբավայր
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Մանկապարտեզ

Նկարագրութուն

Գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 680 մ բարձրության վրա, կլիմայական բարեխառն գոտում։ Այգեպարը հիմնվել է 1930-ական թվականների վերջին, բնակեցվել է շրջակա գյուղերից տեղափոխված բնակիչներով:

Փողոցները հիմնանորոգված են, գյուղը գազաֆիկացված է։ Ապահովված է տրանսպորտով՝ դեպի շրջկենտրոն, ջրի խնդիրը լուծված է, սուբվենցիոն ծրագրի շնորհիվ ձեռք է բերվել գյուղտեխնիկա։ Այգեպարում վերջերս բացվել է նոր, ամբողջովին վերանորոգված մանկապարտեզ։ 
Ընթանում են տների արտաքին և ներքին հարդարման աշխատանքներ։ Այգեպարում կառուցվել են փողոցային լույսերի էներգախնայող համակարգեր։ 

Ամբողջությամբ ասֆալտապատվել են Այգեպարի գյուղամիջյան ճանապարհները, ջրագծի ներքին ցանցը վերանորոգվել է։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • մշակույթի տուն,
  • համայնքային կենտրոն,
  • մանկապարտեզներ,
  • բուժկետ,
  • գրադարան։


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչության զբաղմունքը` հողագործություն, անասնապահություն,արդյունաբերություն, գինեգործություն։ 

Բնակավայրում գործում են՝

  • գինու գործարան,
  • ճագարաբուծական արտադրություն,
  • ծխախոտի ֆերմենտացիայի գործարան։

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղում կան մատուռ, խաչքարեր, եկեղեցի։

Կոնտակտային տվյալներ

համայնքապետարան՝  +374 26 721 242
+374 93 634 572