- դպրոց,
- բուժկետ,
- գյուղապետարան։
Նկարագրութուն
Այգուտը գտնվում է ծովի մակարդակից 1420 մետր բարձրության վրա, մարզկենտրոն Գավառից 93 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է մարզի ամենամեծ անտառում, աչքի է ընկնում հարուստ բուսաշխարհով և մրգատու ծառերով։ Այգուտ գյուղի տարածքով հոսում են Գետիկ և Կարատոպրակ գետերը։
Լուսավորության ցանց է կառուցվել բնակավայրում։ Այգուտում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց։ Գյուղում կա նաև հյուրատուն, գործում են ՀԷԿ-եր։