Այրում

Մարզ

Տավուշ

Համայնք

Նոյեմբերյան

Բնակչության թիվ առ 2024

2762

Հեռավորությունը մարզկենտրոնից

77

Հեռավորությունը Երևանից

217

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Կրթական համալիրի շինարարական աշխատանքներ
Այրում
Այրում
Եկեղեցի
Խաղահրապարակ
Հրապարակ
Դպրոց
Դպրոց
Մանկապարտեզ
Վարչական շենք և մշակույթի տուն
Բուժկետ
Կրթական համալիրի շինարարական աշխատանքներ
Այրում
Այրում
Եկեղեցի
Խաղահրապարակ
Հրապարակ

Նկարագրութուն

Այրում քաղաքը գտնվում է Հայաստանի հյուսիսային մասում՝ Բագրատաշեն-Ալավերդի մայրուղու վրա, սահմանակից է Վրաստանին։ Այստեղով են անցնում Թբիլիսի-Երևան երկաթգիծն ու ավտոմայրուղին: Գտնվում է Դեբեդ գետի աջ ու ձախ՝ ցածրադիր ափերին, Նոյեմբերյան քաղաքից 22 կմ արևմուտք, մեղմ կլիմայական գոտում, ծովի մակարդակից 550 մ բարձրության վրա։ 

Բնակավայրը գազաֆիկացված է, ճանապարհների վիճակը՝ բավարար։

Տեղացիներն ազգությամբ հայեր են, որոնց նախնիները եկել են Երևանի շրջանից և Արճիս գյուղից 1960-ականներին: Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ և պահածոյացված մթերքների արտադրությամբ. Այրումի պահածոների գործարանը այստեղ աշխատում է 1937 թվականից, իսկ մրգի և հատապտուղների վերամշակման գործարանը՝ 2014 թվականից: Հիմնանորոգվում է Այրումի մանկապարտեզը: Վերջին տարիներին Այրումում բացվել է բնական ցեոլիտների հանքարդյունաբերական գործարան։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժարան,
  • մշակույթի տուն,
  • հանրային գրադարան,
  • կապի հանգույց,
  • գրադարան,
  • համայնքային կենտրոն։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Համայնքի զբաղեցրած տարածքը 163.19 հա է: Տնտեսությունների թիվը՝ 650 ընտանիք:

Տեղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ և պահածոյացված մթերքների արտադրությամբ։ Այրումի պահածոների գործարանը այստեղ աշխատում է 1937 թվականից, իսկ «Այրում Ֆրութս» մրգի և հատապտուղների վերամշակման գործարանը՝ 2014 թվականից: Բնակչության հիմնական մասն աշխատում է հենց պահածոների գործարանում, երկաթուղային կայարանում, սպասարկման ոլորտում կամ զբաղվում է առևտրով։

Վերջին տարիներին Այրումում բացվել է բնական ցեոլիտների հանքարդյունաբերական գործարանը՝ «Զեոլիտ Պրո»։ 

Բնակավայրում գործում են՝ 

  • երկաթուղային կայարան,
  • գործարաններ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

1962 թվականին Այրումի երկաթուղու կայարանից 3 կմ հարավ-արևմուտք ընկած հնագույն ամրոցի ավերակներում հայտնաբերվել են բրոնզե դարի մշակույթի մնացորդներ՝ մարդկանց, բորենու, եզան, ձիու 49 հատ բրոնզե արձանիկներ, որոնք վերաբերում են Ք. ա. 10-7-րդ դարերին։ Շրջակայքում նաև հայտնաբերվել են դամբարաններ և խեցեղեն։  Այրում քաղաքում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառուցվել է 2007 թվականին:

Այրումից 3 կմ հարավ-արևմուտք գտնվող հնագիտական ​​տարածքում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզե դարաշրջանի կիկլոպյան ամրոցի մնացորդներ, մարդկանց և կենդանիների փոքր բրոնզե արձանիկներ, որոնք պատկանում են մ.թ.ա. 10–7-րդ դարերին:

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 91 107 880
համայնքապետարան՝ 
0266-22703
[email protected]