Անգեղակոթ

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2024

1302

Հեռավորությունը մարզկենտրոնից

104

Հեռավորությունը Երևանից

197

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Անգեղակոթ
Վարչական շենք և մշակույթի տուն
Եկեղեցի
Անգեղակոթ
Անգեղակոթ
Անգեղակոթ
Դպրոց
Մանկապարտեզ
Անգեղակոթ
Վարչական շենք և մշակույթի տուն
Եկեղեցի
Անգեղակոթ
Անգեղակոթ
Անգեղակոթ

Նկարագրութուն

Անգեղակոթը գտնվում է Կապանից 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա: Համարվում է Հայաստանի հնագույն բնակավայրերից։ 

Գյուղը գազաֆիկացված է, ապահովված է խմելու ջրով։ Գյուղում կառուցված են ջրամբար և ՀԷԿ։ Գյուղացիներին տրամադրվել են պտղատու ծառերի տնկիներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • բուժհաստատություն,
  • գրադարան,
  • մշակույթի տուն,
  • վարչական շենք։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Անգեղակոթի բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։

Բնակավայրի հողերի ընդհանուր մակերեսը 9851 հա է, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր` 9244 հա, որից՝
  • վարելահող` 1513 հա,
  • բազմամյա տնկարկ` 12 հա,
  • խոտհարք` 2 հա, արոտ` 2559 հա, այլ հողատեսք`5158 հա:

Բնակավայրում գործում են՝

  • արտադրամասեր,
  • «Անգեղակոթ» փոքր ՀԷԿ։

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. 8-1 հզմ. դամբարանադաշտեր, ջրաղացների համակարգ, կիկլոպյան ամրոցի հետքեր, Վարդան Մամիկոնյանի սրբավայրը, որտեղ ամփոփված է Մամիկոնյանի մասունքը։

Միջնադարյան նշանավոր հուշարձաններից են սբ Ստեփանոս, սբ Աստվածածին, սբ Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 94 899 919   

համայնքապետարան՝ +374 94 454 517