- դպրոց,
- մանկապարտեզ,
- գրադարան,
- կապի հանգույց,
- մշակույթի տուն,
- հիվանդանոց։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին։ Այն Հայաստանի արդյունաբերական գյուղերից մեկն է։ Կլիման բարեխառն լեռնային է։
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Հայաստանի Թալինի, Անիի, Արթիկի Ախուրյանի շրջաններից։ Որպես բնակավայր ամբողջությամբ ձևավորվել է 1936 թվականին, երբ Անիպեմզա կոմբինատը համալրվել է անհրաժեշտ աշխատողներով և մասնագետներով։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։
Բնակավայրը չունի ջրի խնդիր՝։ Տարածքը հարուստ է շինանյութերով՝ պեմզա, տուֆ և բազալտ։ Անիպեմզայի կողքով անցնում է երկաթուղին։