- համայնքային շենք
- Ս. Սոսյանի անվան արվեստի և սպորտի դպրոց ՀՈԱԿ
- նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ
- բուժկետ
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային էԲնակավայրը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է։
Անուշավան գյուղը ունի միջնակարգ դպրոց, բուժկետ։
Արթիկ քաղաքին և մարզկենտրոնին կապող բոլոր ճանապարհները ասֆալտապատ են և բարեկարգ, ենթակառուցվածքները՝ հեշտ հասանելի։
Անջրդի հողատարածքների վրա մշակվող հիմնական մշակաբույսերն են՝ հացահատիկային մշակաբույսերից՝ աշնանացան ցորենը, գարնանացան գարին, վարսակը, կերային մշակաբույսերից՝ առվույտը և կորնգանը։ Ջրովի վարելահողերի չկան։
Անասնապահության հիմնական ճյուղերն են՝ կաթնային և մսային տավարաբուծությունը, խոզաբուծությունը և ոչխարաբուծությունը։
Առկա են այգեգործության և մեղվաբուծության զարգացման հեռանկարներ։
Գյուղում կան սպասարկման ոլորտի օբյեկտներ, խանութներ։ Գյուղում է գործում նաև «Պարնիի լավաշ» բրենդավորմամբ լավաշի արտադրամասը։