Աշոտավան

Մարզ

Սյունիք

Համայնք

Սիսիան

Բնակչության թիվ առ 2025

440

Հեռավորությունը մարզկենտրոնից

109

Հեռավորությունը Երևանից

213

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մանկապարտեզ
Եկեղեցի
Աշոտավան
Հուշարձան
Ջերմոցներ
Դպրոց
Մանկապարտեզ
Եկեղեցի
Աշոտավան
Հուշարձան
Ջերմոցներ

Նկարագրութուն

Աշոտավանը գտնվում է Տոլորսի ջրամբարի արևմտյան ափին՝ ծովի մակարդակից 1660-1700 մ բարձրության վրա։

Գյուղն ապահովված է արտաքին լուսավորությամբ, կանոնավոր կերպով իրականացվում է աղբահանությունը։

Աշոտավանում զարգացած է ազնվամորու տնտեսությունը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես գործարարների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների շրջանում։ Բնակչությունը այստեղ այդ տնտեսությամբ զբաղվել է դեռ 1970-ականներից։ Աշոտավանը հայտնի է նաև բարձրարժեք կուլտուրաների մշակությամբ։ 
Համայնքում պարբերաբար կազմակերպվում են փառատոներ։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մանկապարտեզ,
  • գրադարան։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը: Գյուղատնտեսությամբ զբաղվում է 185 գյուղացիական տնտեսություն:

Հողեր (ընդամենը)` 1229 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 899 հա, որից`

  • վարելահող` 432 հա, արոտ` 377 հա, այլ հողատեսք`90 հա,
  • բնակավայրերի հողեր` 52 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 10 հա,
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`1 հա,
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր` 10 հա,
  • անտառային հողեր` 94 հա, որից անտառածածկ` 94 հա,
  • ջրային հողեր` 163 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղն ունի 1903 թվականին կառուցված եկեղեցի, որի ավերակները կանգուն են Տոլորսի ջրամբարի ջրերում։

Քիչ հեռու Հացավանի բերդն է։ Ծայրամասերում նշմարվում են նաև հին Կիրակոսիկի և Խնոքի ավերակները։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374 94 815 208
համայնքապետարան՝ 
0283-23330
[email protected]