- դպրոց,
- մշակույթի տուն,
- Աշոցքի տարածքային կենտրոն,
- «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց,
- մարզամշակութային կենտրոն,
- արվեստի դպրոց,
- պոլիկլինիկա,
- գրադարան,
- մանկապարտեզ,
- գանձապետարան,
- փոստ,
- կապի բաժանմունք,
- պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումներ,
- բջջային կապի սպասարկման գրասենյակներ,
- բանկի մասնաճյուղ։
Նկարագրութուն
Աշոցքը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում, ծովի մակարդակից բարձր է 2006-2039 մետր։ Աշոցք գյուղով է անցնում Գյումրի-Նինոծմինդա (Վրաստան) միջպետական նշանակության ավտոճանապարհը։ Կլիման բարեխառն է, կարճատև զով ամառով և երկար ձմեռով։
Աշոցքը տարածաշրջանի ամենամեծ բնակավայրն է։
Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա, ապահովված է լուսավորությամբ։ Բարեկարգվել են ճանապարհները և համայնքային կենտրոնը։