Աչաջուր

Մարզ

Տավուշ

Համայնք

Իջևան

Բնակչության թիվ առ 2025

4247

Հեռավորությունը մարզկենտրոնից

14

Հեռավորությունը Երևանից

147

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Դպրոց
Մակարավանք
Ֆուտբոլի դաշտ
Մշակույթի տուն
Բուժկետ
Աչաջուր
Մակարավանք
Մակարավանք
Հուշարձան
Աչաջուր
Հուշարձան
Աչաջուր
Աչաջուր
Դպրոց
Մակարավանք
Ֆուտբոլի դաշտ
Մշակույթի տուն
Բուժկետ
Աչաջուր
Մակարավանք
Մակարավանք
Հուշարձան
Աչաջուր
Հուշարձան
Աչաջուր
Աչաջուր

Նկարագրութուն

Աչաջուր համայնքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հարավ արևելյան մասում, ծովի մակարդակից 750 մ բարձրության վրա։ Գյուղը մարզի ամենահին բնակավայրերից է, կենտրոնական դիրք է գրավում Տավուշի մարզում, աչքի է ընկել բնական աճով: Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։ Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից։

Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով, գազաֆիկացված է։ Լուսավորված ու խճապատված են փողոցները։ Իջևան քաղաքի և հարակից համայնքների հետ ունի տրանսպորտային միջոցներով կապի հնարավորություն։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոցներ,
  • երաժշտական դպրոց,
  • գրադարաններ,
  • առողջության կենտրոն, գյուղական բժշկական ամբուլատորիա,
  • մշակույթի տուն,
  • համայնքային կենտրոն,
  • մարզադաշտ,
  • մարզադպրոց։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Աչաջուրի բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։ Առկա են խաղողի տնկարկներ, որոնք հիմնականում գտնվում են համայնքի ցածրադիր մասերում՝ Աղստև գետի ափին։ 

Համայնքում  արագ տեմպով զարգանում է  նաև ջերմոցային բանջարաբուծությունը։  Բարձրարժեք բանջարեղենը լայն սպառում ունի Իջևանի շուկայում։ Աճել են համայնքի բնակիչների եկամուտները, բարելավվել է նրանց կենսակերպը։ 

Համայնքի արոտավայրերը նպաստավոր են խոշոր և մանր անասնապահությամբ և անասնաբուծական մթերքների արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվելու համար։ 

Բնակավայրի հողերի ընդհանուր մակերեսը՝ 5358.21 հա, գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 2808.0 հա:

Գյուղում գործում են՝ 

  • ավտոտեխսպասարկման, գազալցման, բենզալցման կետեր,
  • սննդի սպասարկման կետեր,
  • ոչ ալկոհոլային խմիչքների արտադրամաս,
  • թխվածքի փոքր արտադրամաս և հացի փռեր ,
  • վարսավիրանոցներ և գեղեցկության կենտրոն։

Բնակավայրում կա՝ 

  • ջերմատուն,
  • հիդրոէլեկտրակայաններ։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից, թեպետ ունի ավելի հին պատմություն։ Գյուղը հարուստ է վանքերի, եկեղեցիների, խաչքարերի և այլ հնությունների առկայությամբ: Գյուղից 7 կմ հեռավորության վրա, անտառամերձ բարձունքում է գտնվում 12-րդ դարում կառուցված Մակարավանքը, որն աչքի է ընկնում եզակի ճարտարապետությամբ: Գյուղի կենտրոնում է գտնվում 18-րդ դարի կեսերին կառուցված եկեղեցին։ Աչաջուրի մեջ է Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIX դար), 1 կմ արևմուտքում՝ Սուրբ Կիրակի եկեղեցին (X-XIII դարեր), 3 կմ հարավ-արևելք՝ Աչաջուր գյուղատեղին (XII-XIII դարեր), 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIII դար), իսկ 4 կմ արևմուտքում՝ Մակարավանքի վանական համալիրը (X-XIII դարեր)։

Աչաջուրը  ագրոզբոսաշրջային հայտնի բնակավայր է: Մակարավանք տանող ճանապարհը վերանորոգված է, իսկ դրա արդյունքում օր-օրի ավելացող զբոսաշրջիկները ոչ միայն եկեղեցի են այցելում, այլև ճանապարհին կանգ են առնում՝ գինի համտեսելու գյուղի հայտնի գինեգործների տներում, որոնք նոր տեխնոլոգիաների և նորացված սարքավորումների օգտագործման արդյունքում  արտահանման պոտենցիալով և որակական բարձր հատկություններով շշալցված գինի են արտադրում։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար՝ +374 93 999 954   
համայնքապետարան՝ 060800094