- վարչական շենք։
Նկարագրութուն
Գտնվում է Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք։ Բնակավայրի բարձրությունը ծովի մակարդակից 1700 մ է:
Ապավեն է վերանվանվել 1991 թ.։ Կլիման բարեխառն լեռնային է, տևական ձմեռներով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը:
Առկա է ջրամատակարարում: Կատարվում են ջրամատակարարման ցանցի բարելավման, ճանապարհաշինական աշխատանքներ։ Ընդլայնվել և արդիականացվել է փողոցների լուսավորությունը։ Ապավենը ամբողջությամբ գազաֆիկացվել է։
Երեխաները դպրոց են հաճախում Արծնի գյուղ։