Առաջաձոր

Մարզ

Սյունիք

Համայնք

Կապան

Բնակչության թիվ առ 2025

75

Հեռավորությունը մարզկենտրոնից

20

Հեռավորությունը Երևանից

386

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Առաջաձոր
Վարչական շենք
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան
Առաջաձոր
Եկեղեցի
Առաջաձոր
Առաջաձոր
Առաջաձոր
Վարչական շենք
Եկեղեցի
Հուշարձան
Հուշարձան
Առաջաձոր
Եկեղեցի
Առաջաձոր
Առաջաձոր

Նկարագրութուն

Առաջաձորը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում՝ Աճանան գետի աջափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1060-1160 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բնակչությունը զբաղվում է կաթնաանասնաբուծությամբ։

Առաջաձոր բնակավայրը գտնվում էր պատմական Սյունիքի Բաղք գավառում։ Բնակիչների նախնիների մի մասը բնիկ է, մյուսը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-70 թթ.), Գողթնից (1805-1806 թթ.), Ղարադաղից (1829 թ.)։ Այս գյուղը Սյունիքի ամենահայտնի գյուղերից մեկն է, որտեղ մարդը բնակություն է հաստատել վաղնջական ժամանակներից, և այստեղով անցել են առևտրական ուղիներ, ինչպիսին է, օրինակ, Տաթև-Բաղաբերդ ճանապարհը: 

Գյուղում պահպանվում են բրուտի հնոցներ, որտեղ թրծում էին կավե ամաններ: Պահպանվում է նաև Բրուտի աղբյուրը:

Համայնքային նշանակության հաստատություններ

  • ակումբ-գրադարան

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունը և դաշտավարությունը:

Հողեր (ընդամենը)` 1287 հա, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 229 հա, որից վարելահող` 99 հա, խոտհարք` 3 հա, արոտ` 83 հա, այլ հողատեսք`45 հա, բնակավայրերի հողեր` 47 հա:

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Առաջաձորի շրջակայքում կան Կռապաշտ կոչվող գյուղատեղի, եկեղեցիներ, Մելիք-Ստեփանյանների կողմից 1480 թ. կառուցված գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին կանգուն է։ Գյուղում է գտնվում Մելիք-Ստեփանյանների տոհմական դամբարանը։ Կապանի տարածքում գոյություն ունի երկու Աղջկա բերդ: Մեկը  Ծավ գյուղի դիմաց՝ գետի աջ ափին,  մյուսը՝ Առաջաձորի և Շղարշիկի միջև: Երկու լեգենդներն էլ  խոսում են կնոջ անձնազոհության մասին։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար` +374-94-558-322   

գյուղապետարան` +374-28-562-036