- դպրոց
- ակումբ
- մշակույթի տուն
- բուժկետ
- գրադարան
- վարչական նստավայր
- կապի հանգույց
Նկարագրութուն
Բնակավայրը գտնվում է Ախուրյան գետի ձախ և աջ ափերին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ է։ Կլիման բարեխառն է, ձմեռը՝ տևական, հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ տաք, համեմատաբար խոնավ։ Առափիում գործում է ոռոգման և խմելու ջրի համակարգ, բուժամբուլատորիա, Հայփոստի բաժանմունք։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բնակավայրում կատարվում են գազաֆիկացման, և ներհամայնքային ճանապարհների կառուցման, ասֆալտապատման աշխատանքներ։ Գյուղում կա վերանորոգված, նոր գույքով համալրված վարչական կենտրոն, մշակույթի տուն, որտեղ գործում են պարի և շախմատի խմբակներ։
Բնակչությունը զբաղվում է հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Գյուղատնտեսական հողատարածքները ոռոգվում են Արփա լճից Շիրակ ՋՕ-ի միջոցով։ Գյուղն ունի գյուղատնտեսական բերրի, ոռոգելի հողեր,