Նկարագրութուն
Արավետը (նախկին անվանումը՝ Չայբասար, ավելի վաղ անցյալում նաև` Իլանլի) գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Աշոցքի սարավանդում, ծովի մակերևույթից շուրջ 2000 մետր բարձրության վրա՝ Ալվար գյուղից 3 կմ հյուսիս-արևելք:
Արավետ է վերանվանվել 1991 թվականին։ Գտնվում է Ախուրյան գետի վերին հոսանքում, նրա աջ ափին։ Բնակավայրը չունի մշտական բնակչություն։