- դպրոց,
- գրադարան,
- համայնքային կենտրոն,
- կապի հանգույց։
Նկարագրութուն
Գյուղը գտնվում է Ամասիա գյուղից 17 կմ հյուսիս-արևելք: Գյուղը գտնվում է Աշոցքի սարավանդում, Ախուրյան գետի վերին հոսանքում` ծովի մակարդակից 2050 մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են և մերձալպյան մարգագետինները:
Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ է կառուցվել։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակում բնակավայրերում կարգավորվել է խմելու ջրի մատակարարումը։ Գյուղում կա տնտեսական համալիր՝ տավարաբուծական, խոզաբուծական ֆերմաներ, պանրի, կաթի արտադրամաս, հանրակացարան՝ աշխատողների համար։ Արդենիսում գործում է նաև հյուրատուն։ Ապահովված է գյուղի արտաքին լուսավորությունը։ Նորոգվել է Արդենիսի համայնքային կենտրոնը։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։