- դպրոց,
- անասնաբուժական կետ։
Նկարագրութուն
Արեգնադեմ գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 11 կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակարդակից՝ 1890 մ, բնակլիմայական պայմանները՝ լեռնային: Արեգնադեմ գյուղը որպես հայաբնակ գյուղ հիմնադրվել է 1988 թ., այն կարելի է համարել երիտասարդ:
Արեգնադեմում կառուցվում է մոդուլային դպրոց՝ սպորտդահլիճով։ Նախատեսվում է կառուցել նաև նախակրթարան։ Արեգնադեմում բացվել է անասնաբուժական կետ։ Գյուղին տրամադրվել է գյուղտեխնիկա։ Ամասիա համայնքի մարզամշակութային կենտրոնում սկսել է գործել կանանց և աղջիկների համար նախատեսված նոր ֆիթնես մարզասրահ: