Արեգունի

Մարզ

Գեղարքունիք

Համայնք

Վարդենիս

Բնակչության թիվ առ 2026

257

Հեռավորությունը մարզկենտրոնից

88

Հեռավորությունը Երևանից

146

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

5 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Արեգունի
Դպրոց
Բուժկետ
Ֆերմա
Ջերմոց
Արեգունի
Դպրոց
Բուժկետ
Ֆերմա
Ջերմոց

Նկարագրութուն

Արեգունին գտնվում է Սևանի լեռների ստորոտին, Սևանա լճի արևելյան ափի մոտ, մարզկենտրոն Գավառից 100 կմ արևելք, ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա։

Արեգունիում սուբվենցիոն երկու ծրագիր է իրականացվում՝ կառուցվում է լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվում է խմելու ջրատարի ներքին ցանցը։ ԵՄ աջակցությամբ Արեգունիում հիմնվել են ջերմոցներ և տեղադրվել ջեռուցման համակարգեր։  Սկսել են օգտագործել էկոլոգիապես մաքուր կենսագազ:

Համայնքի երիտասարդները հիմնել են «Արեգունի» կոոպերատիվը՝ արտագաղթը կանխելու և բնակիչներին օգնելու նպատակով։ Արեգունին ունի վայրի բույսերի հարուստ տեսականի, և կոոպերատիվը որոշել է տեղադրել նաև չորանոց՝ մրգերի և բույսերի համար: 

Պետական միջոցներով առաջիկայում կհիմնանորոգվի Սևան-Շողակաթ Վարդենիս միջպետական ճանապարհի Արեգունի-Գեղամասար հատվածը։  

Համայնքում գործում է «Արեգունի» ՀԿ-ն, որի նպատակն է նպաստել մարզային համայնքների սոցիալ֊տնտեսական զարգացմանը։ Շահառուներն են՝ մարզային համայնքների խոցելի խմբերը, երիտասարդները և երեխաները:​

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • կապի բաժանմունք,
  • բուժկետ,
  • համայնքային կենտրոն՝ օգտագործվում է որպես գյուղապետարան, գրադարան, երիտասարդների ու տարեցների ժամանցի, նիստերի դահլիճ ու տարաբնույթ միջոցառումների անցկացման վայր։

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ և անասնապահությամբ։ 

 

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Գյուղի տարածքում կան հին խաչքարեր։

Կոնտակտային տվյալներ

վարչական ղեկավար`+374 98 840 000
համայնքապետարան՝ (0269)22031
[email protected]