Արենի

Մարզ

Վայոց ձոր

Համայնք

Արենի

Բնակչության թիվ առ 2026

2051

Հեռավորությունը մարզկենտրոնից

16

Հեռավորությունը Երևանից

111

Ընտանիքի յուրաքանչյուր անդամին

4 մլն

Լուսանկարներ բնակավայրից

Նորակառույց մանկապարտեզ
Մշակույթի կենտրոն
Դպրոց
Ֆուտբոլի դաշտ
Գինու գործարան
Բուժկետ
Արենի
Արփա գետ
Չրանոց
Արենի
Եկեղեցի
Հյուրանոց
Հյուրատուն
Հյուրատուն
Հյուրատուն
Ցանքատարածություններ
Արենի
Նորակառույց մանկապարտեզ
Մշակույթի կենտրոն
Դպրոց
Ֆուտբոլի դաշտ
Գինու գործարան
Բուժկետ
Արենի
Արփա գետ
Չրանոց
Արենի
Եկեղեցի
Հյուրանոց
Հյուրատուն
Հյուրատուն
Հյուրատուն
Ցանքատարածություններ
Արենի

Նկարագրութուն

Արենին գտնվում է մարզկենտրոնից 20 կմ հեռավորության վրա: Սահմանակից է հարավից՝ Նախիջևանին, հյուսիսից` Արենի համայնքին, արևելքից` Գնիշիկ համայնքին։ Ձմեռը ձյունառատ է և մեղմ, ամառը`զով։

Արենի գյուղը ապահովված է ոռոգման և խմելու ջրերով։ Գյուղում լուսավորության նոր համակարգ է դրված, ասֆալտապատվել են ճանապարհները, անցկացված է մալուխային ինտերնետ կապ, տրամադրվել է գյուղխտենիկա։ Բնակիչներն էական տեղ են տալիս այլընտրանքային էներգիայի աղբյուրներին: 

Գործում է միկրոավտոբուս, որն ամենօրյա ռեժիմով իրականացնում է Արենի-Երևան-Արենի ուղևորափոխադրում: Կապի և հեռահաղորդակցության հետ կապված խնդիր չկա, բնակավայրը մեծ մասամբ ապահովված է ինտերնետ ծածկույթով։ 

Արենիում գործում է նորակառույց և ժամանակակից մանկապարտեզ։ Համայնքի կրթամշակութային հաստատություններում ուշադրության կենտրոնում է պահվում ներառական կրթությունը,  մանկական զարգացման կենտրոնում կա լոգոպետի ծառայություն։ Համայնքապետարանն ունի սոցիալական աշխատող, որը զբաղվում է առանձնապես կարիքավոր անձանց խնդիրներով։ 

Արենիում 2 կմ ճանապարհ է հիմնանորոգվում՝ ներառյալ ստորգետնյա ենթակառուցվածքը։

Համայնքային նշանակության հաստատություններ

  • դպրոց,
  • մշակույթի տուն,
  • մանկապարտեզ,
  • երիտասարդական կենտրոն,
  • առողջության առաջնային պահպանման կենտրոն,
  • մարզահրապարակ,
  • արվեստի դպրոց,
  • երկու մանկական խաղահրապարակ,
  • բնապատմական արգելոց,
  • քաղաքացիների սպասարկման գրասենյակ,
  • մանկական զարգացման կենտրոն,
  • «Արհեստանոց» ստուդիա, որը զբաղվում է պատանիների շրջանում ձեռարվեստի հմտությունների զարգացմամբ։

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

Գյուղատնտեսական շրջանառության մեջ գտնվում են վարելահողեր, արոտավայրեր, գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքեր, բնակավայրի հողեր, բնակելի կառուցապատման հողեր, անտառային հողեր, այգիներ: Տնային տնտեսությունների թիվը՝ 424: Բնակավայրում զարգացած է գինեգործությունը, զբոսաշրջությունը։ 

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ՝ ցորեն, գարի, հաճար, այգեգործությամբ՝ տարածքում լավ աճում են հատկապես ընկույզ, խաղող, խնձոր, սալոր, և անասնաբուծությամբ։ 

-վարելահող՝ 120,89 հա,
-պտղատու այգի՝ 44,6 հա,
-խոտհարք՝ 29,07 հա,
-արոտ՝ 1162,5 հա։

Բնակավայրում համեմատաբար բարձր է զբաղվածության մակարդակը, ինչն էլ նպաստում է արտագաղթի բացակայությանը:

Արենիում գործում են՝

  • հյուրանոցներ,
  • հյուրատներ,
  • ռեստորաններ,
  • 3 գինու գործարան,
  • գինետուն,
  • քարի արտադրամա,
  • կան մասնավոր առնվազն 4 փոքր չրանոց, 2 ջերմոցային տնտեսություն,
  • առկա է 2 սառնարանային տնտեսություն։

Պատմամշակութային, բնական հուշարձաններ, զբոսաշրջային առանձնահատկություններ հնարավորություններ

Զբոսաշրջության տեսանկյունից մեծ ներուժ ունի. շատ են բարձրարժեք պատմամշակութային և բնության հուշարձանները։ Արենիի մոտակայքում է գտնվում Նորավանքը, թռչունների քարանձավը, Քոսա ջուր լճակը, որի ջրերը բուժում են բազմաթիվ մաշկային հիվանդություններ։ Այստեղ է կառուցված հսկայական սելաֆատար պատնեշը: 

Զբոսաշրջության զարգացումը հնարավորություն է տալիս բազմաթիվ տնային տնտեսությունների ինքնազբաղվել գինու արտադրության, չրագործության, ջեմերի և մուրաբաների արտադրության ոլորտներում։ 

Արենիում անցկացվում է ամենամյա գինու փառատոն, որին ակտիվորեն մասնակցում են հազարավոր զբոսաշրջիկներ ինչպես Հայաստանի տարբեր վայրերից, այնպես էլ՝ արտերկրից։

Կոնտակտային տվյալներ

համայնքի ղեկավար՝ +374 93 417 518
համայնքապետարան՝ 0281-6-00-01
[email protected]